Գլխավոր տեղեկություն
Համար
N 340-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.03.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2020

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մարտի 2020 թվականի N 340-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 834-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի և 34-րդ հոդվածի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի հետընդունման հարցերով համատեղ կոմիտեի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 834-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

  

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. մարտի 12

Երևան

  

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

մարտի 12-ի N 340-Ա

որոշման

  

«Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

սեպտեմբերի 3-ի N 834-Ա

որոշման

  

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱ) ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱՏԵՂ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ

   

Ա. Ղազարյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ (հայկական կողմի համանախագահ)

Ա. Ավետիսյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետի պաշտոնակատար

Մ. Գևորգյան

- ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կազմակերպական-հսկողական բաժնի իրավաբանական բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ

Հ. Եգանյան

- ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի բաժնի պետ

Դ. Սարգսյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական

Հ. Սահակյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության խորհրդական

Մ. Առաքելյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության բազմակողմ միջազգային պայմանագրերի բաժնի վարիչի պարտականությունները կատարող»:

  

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան