ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2020 թվականի N 278-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 197-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի «Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին» N 197-Ն որոշման մեջ՝
1) 1-ին կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» պարբերությամբ՝
«է. Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն ապրանքների փոխադրումը՝ համաձայն հավելվածի։ Ընդ որում՝ սույն որոշման հավելվածում նշված ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը փոխադրման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։ Սույն որոշման հավելվածում նշված ապրանքների փոխադրումն իրականացվում է «Մեղրի» անցումային կետի վարչական շենքի և կամուրջի միջև գտնվող տարածքում փոխաբեռնման միջոցով՝ Պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության հսկողության ներքո.».
2) լրացնել հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. մարտի 12 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի |
«Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի N 197-Ն որոշման |
ՑԱՆԿ
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
Ապրանքների նկարագրությունը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Շնչառական դիմակներ (респиратор) պաշտպանիչ ակնոցների հետ աշխատող 3-րդ կարգի պաշտպանության, FFP3, մինչև 50 առավելագույն թույլատրելի խտության (ПДК) |
6307 90-ից |
Շնչառական դիմակներ (респиратор) հակաաէրոզոլային FFP3 |
6307 90-ից |
Պաշտպանիչ ակնոցներ՝ հերմետիկ |
9004 90-ից |
Լիադեմ դիմակ հակաաէրոզոլային FFP3 զտիչների հետ օգտագործվող |
6307 90-ից |
Լիադեմ դիմակների հակաաէրոզոլային զտիչներ FFP3 |
8421 39 200 9-ից |
Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման կոմբինեզոններ |
3926 20 000 0-ից |
Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման կոստյումներ |
3926 20 000 0-ից |
Հակաժանտախտային կոստյում I տիպի բազմակի օգտագործման |
6211-ից |
Առանձնահատուկ ամրության բախիլներ |
3926-ից |
Դիմակներ, վիրակապներ, բամբակ, թանզիֆ և այլն |
3005 |
Ախտահանիչ հակավիրուսային միջոցներ չորրորդ ամոնիումի աղերի և հալոգենացված միացությունների հիմքով, այլ |
3808 94 100 0-ից |
Վիրահատական ձեռնոցներ, մանրէազերծ, չմանրէազերծված, բնական կամ սինթետիկ լատէքսից, ռետինե, սինթետիկ, մեկանգամյա կամ բազմակի օգտագործման, պաշտպանիչ |
4015 11 000 0-ից |
Բժշկական ախտորոշիչ ձեռնոցներ՝ հետազոտման համար, մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ, բնական կամ սինթետիկ լատէքսից, ռետինե, սինթետիկ, մեկանգամյա կամ բազմակի օգտագործման, պաշտպանիչ |
4015 19 000 0-ից |
Բժշկական դիմակներ ոչ գործվածքային նյութերից մեկանգամյա կամ բազմակի օգտագործման |
6307 90 980 0-ից |
Բժշկական վիրահատական խալաթներ մեկանգամյա կամ բազմակի օգտագործման |
6207-ից |
Մեկանգամյա օգտագործման բժշկական հավաքածուներ, ոչ գործվածքային նյութերից, մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ, բժշկի հագուստի հավաքածու, պաշտպանիչ, անհատական բժշկական քաղաքացիական պաշտպանության համար հավաքածու առաջնային բժշկասանիտարական և առաջին օգնության համար, սպիտակեղենի և հագուստի մանրէազերծ հավաքածու վիրահատարանների համար, բժշկական վիրահատական կոմբինեզոններ և խալաթներ |
6203-ից |
Շնչառական սարքավորում այլ և գազային դիմակներ, բացառությամբ պաշտպանիչ դիմակների առանց մեխանիկական դետալների և փոխարինվող զտիչներով |
9020 00 000 0-ից |
Էթիլային սպիրտ |
2207 |
Ախտորոշիչ թեստեր |
3822-ից, 3002-ից»: |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |