Basic information
Number
N 1943-Լ
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.01.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է կայքում 31.12.19
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
26.12.2019
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
27.12.2019
Effective date
01.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

26 դեկտեմբերի 2019 թվականի N 1943-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-364-13.11.2019-ՖՎ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2019 թ. դեկտեմբերի 27

Երևան

   

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-364-13.11.2019-ՖՎ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

   

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:

Նախագծով առաջարկվում է բանկային ավանդի համար տոկոսները վճարել ինչպես ներդրման օրվա, այնպես էլ վերադարձման օրվա համար։ Ներկայացված առաջարկությունն ընդունելի է մասամբ:

Այսպես, միջօրյա (օverոigհt) ավանդ կնքելու հնարավորություն ստեղծելու նպատակով նպատակահարմար ենք համարում բանկային ավանդի համար տոկոսների հաշվարկն ավանդի ներդրման օրվանից սկսած, սակայն ոչ ավանդի մարման օրը։

Տվյալ մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ավանդի մարման օրը բանկն ավանդի միջոցներն օգտագործելու հնարավորություն չունի։ Ինչպես ներգրավված ավանդի գումարը, այնպես էլ հավելագրված տոկոսներն ավանդի մարման օրը կանխիկ կերպով պահվում են դրամարկղում, որպեսզի բանկը հաճախորդի պահանջի դեպքում նրան վերադարձնի գումարը։ Հետևաբար՝ արդարացված չէ մարման օրը բանկի կողմից չօգտագործվող միջոցների համար տոկոսագումարների վճարումը։

Բացի դրանից, առաջարկում ենք օրենքի նախագծում «հավելագրում» բառը փոխարինել «հաշվարկվում» բառով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշակի դեպքերում հնարավոր է նաև բացասական տոկոսով ավանդի տրամադրում, ինչը լայնորեն կիրառվում է արտասահմանում: