ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 2020 թվականի N 281-Ա
ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ ԵՎ ՔՐԻՍՏԻՆՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանին 2020 թվականի մարտի 25-28-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Հակակոռուպցիոն ցանցի բարձր մակարդակի, ինչպես նաև Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Հակակոռուպցիոն ցանցի ղեկավար խմբի հանդիպումներին մասնակցելու նպատակով:
2. Ռուստամ Բադասյանի և Քրիստիննե Գրիգորյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 2 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.03.2020, N 337-Ա | 13.03.2020, N 281-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|