Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 49
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.01.2019-01.01.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.07.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
13.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.01.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

13 հուլիսի 2018 թվականի

թիվ 49

քաղ. Մոսկվա

  

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՈՉ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 37-րդ հոդվածի 2-ին կետին եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 11-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոնները (ապրանքների ծագումը որոշելու ոչ առանձնաշնորհային կանոնները)։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո:

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 33-րդ հավելվածի II բաժնի 1-րդ կետին համապատասխան՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից «Ապրանքների ծագման երկիրը որոշելու միասնական կանոնների մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրի գործողությունը դադարեցվում է։

   

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

   

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Ս. Մուկանբետով

Ի. Շուվալով

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի

հուլիսի 13-ի թիվ 49 որոշմամբ

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու (ապրանքների ծագումը որոշելու ոչ առանձնաշնորհային կանոններ)

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոնները կիրառվում են ,Եվրասիական տնտեսական միության մասինե 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 37-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված նպատակներով՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք Միության անդամ չհանդիսացող երկրներից ապրանքների ներմուծման ժամանակ։

Ապրանքների ծագման նկատմամբ մաքսային հսկողությունն իրականացվում է Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման ժամանակ՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան։

2. Սույն կանոնների նպատակներով գործածվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

ներդաշնակեցված համակարգ՝ ,Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգի մասինե 1983 թվականի հունիսի 14-ի միջազգային կոնվենցիայով սահմանված՝ ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգի գործող խմբագրությունը

նյութ՝ ցանկացած նյութ, բաղադրամաս, հումք, ապրանքի մաս կամ ապրանք, որոնք օգտագործվում կամ կիրառվում են ապրանքի արտադրության ժամանակ կամ ֆիզիկապես ներառված են ապրանքի մեջ

ծագում չունեցող նյութեր՝ այն նյութերը, որոնք, սույն կանոնների 3-րդ կետին համապատասխան, չեն ճանաչվում որպես երկրի ծագում ունեցող նյութեր, և (կամ) անհայտ ծագում ունեցող նյութերը

ծագում չունեցող ապրանքներ՝ այն ապրանքները, որոնք, սույն կանոնների 3-րդ կետին համապատասխան, չեն ճանաչվում որպես երկրի ծագում ունեցող ապրանքներ, և (կամ) անհայտ ծագում ունեցող ապրանքները

ստացում կամ արտադրություն՝ աճեցնելը, արդյունահանելը, բուծելը, բռնելը, որսալը, դուրս հանելը, ինչպես նաև ցանկացած տեսակի արտադրական կամ տեխնոլոգիական գործողություն կատարելը, ներառյալ՝ վերամշակելը, մշակելը կամ հավաքելը

ծագում ունեցող նյութեր՝ այն նյութերը, որոնք, սույն կանոնների 3-րդ կետին համապատասխան, ճանաչվում են որպես երկրի ծագում ունեցող նյութեր

ծագում ունեցող ապրանքներ՝ այն ապրանքները, որոնք, սույն կանոնների 3-րդ կետին համապատասխան, ճանաչվում են որպես երկրի ծագում ունեցող ապրանքներ

ապրանքների ծագում՝ ապրանքի պատկանելիությունն այն երկրին, որտեղ ապրանքն ամբողջությամբ ստացվել կամ արտադրվել է կամ ենթարկվել է բավարար վերամշակման՝ սույն կանոններով սահմանված՝ ապրանքների ծագումը որոշելու չափանիշներին համապատասխան։ Սույն կանոնների նպատակներով երկիր ասելով՝ կարող է ենթադրվել երկրների խումբ կամ երկրների մաքսային միություն կամ երկրի որևէ տարածաշրջան կամ մաս, եթե անհրաժեշտ է դրանք տարանջատել ապրանքների ծագումը որոշելու նպատակով

ապրանքի արժեքը ,ֆրանկո-գործարանե պայմաններով՝ այն արտադրողին վճարման ենթակա ապրանքի գին, որի ձեռնարկությունում կատարվել է ապրանքի վերջին մշակումը կամ վերամշակումը, որը, ,Ինկոթերմս 2010ե առևտրային եզրույթների մեկնաբանման միջազգային կանոնների համաձայն, որոշվում է ,ֆրանկո-գործարանե պայմաններով, ընդ որում, ,ֆրանկո-գործարանե պայմաններով ապրանքի արժեքի մեջ չեն ներառվում ներքին հարկերի այն գումարները, որոնք փոխհատուցվում են կամ կարող են փոխհատուցվել տվյալ ապրանքի արտահանման դեպքում

ապրանք՝ ստացված կամ արտադրված ապրանք, նույնիսկ եթե այն նախատեսված է հետագայում մեկ այլ արտադրական գործողության ժամանակ որպես նյութ օգտագործվելու համար։

Սույն փաստաթղթում գործածվող մյուս հասկացությունները կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված իմաստներով:

 

II. Ապրանքների ծագումը որոշելու չափանիշները

 

3. Ապրանքները ճանաչվում են որպես երկրի ծագում ունեցող, եթե այդ ապրանքները՝

1) ամբողջությամբ ստացվել կամ արտադրվել են երկրում՝ սույն կանոնների 4-րդ կետին համապատասխան․

2) երկրում ենթարկվել են բավարար վերամշակման՝ սույն կանոնների 5-8-րդ կետերով սահմանված՝ ապրանքների ծագումը որոշելու չափանիշներին համապատասխան։

4. Երկրում ամբողջությամբ ստացված կամ արտադրված են համարվում հետևյալ ապրանքները՝

1) օգտակար հանածոները, հանքային արտադրանքը և այլ բնական ռեսուրսներ, որոնք արդյունահանվել են երկրի ընդերքից, դրա տարածքում, դրա տարածքային ծովում (երկրի մեկ այլ ջրամբարում) կամ դրա հատակից կամ այդ երկրի տարածքում մթնոլորտային օդից

2) երկրում աճեցված և (կամ) հավաքված բուսական ծագման արտադրանքը.

3) երկրում ծնված և բուծված կենդանի կենդանիները.

4) կենդանի կենդանիներից երկրում ստացված արտադրանքը.

5) երկրում որսորդական և ձկնորսական արդյունագործության արդյունքում ստացված արտադրանքը․

6) ծովային ձկնորսական արդյունագործական արտադրանքը և երկրում գրանցված ու դրա դրոշի ներքո նավարկող նավի միջոցով երկրի տարածքային ծովի (ջրերի) սահմաններից դուրս արդյունահանված (որսված) ծովային արդյունագործական այլ արտադրանք

7) այն արտադրանքը, որն ստացվել կամ արտադրվել է բացառապես սույն կետի 6-րդ ենթակետում նշված արտադրանքից՝ երկրում գրանցված կամ դրա դրոշի ներքո նավարկող վերամշակող նավի վրա

8) երկրի տարածքային ծովի (ջրերի) սահմաններից դուրս՝ ծովի հատակից կամ ծովային ընդերքից ստացված արտադրանքը՝ պայմանով, որ երկիրն ունի այդ ծովի հատակի կամ այդ ծովային ընդերքի ռեսուրսների մշակման բացառիկ իրավունքներ.

9) վերամշակման կամ երկրում իրացման մասով արտադրական կամ այլ գործողությունների արդյունքում ստացված ու միայն որպես հումք օգտահանման և (կամ) վերամշակման համար պիտանի թափոններն ու ջարդոնը (երկրորդային հումքը)

10) երկրում հավաքված այն օգտագործված արտադրատեսակները, որոնք այլևս չեն կարող կատարել իրենց նախնական գործառույթը ու պիտանի են միայն որպես հումք՝ օգտահանման և (կամ) վերամշակման համար

11) երկրում գրանցված (այդ թվում՝ դրա կողմից վարձակալված)՝ բաց տիեզերքում տիեզերական ապարատների վրա ստացված արտադրանքը

12) բացառապես սույն կետի 1-10–րդ ենթակետերում նշված արտադրանքից երկրում արտադրված ապրանքները։

5. Այն դեպքում, երբ երկրի տարածքում ապրանքի արտադրության ժամանակ օգտագործվում են ծագում չունեցող նյութեր, այդպիսի ապրանքը համարվում է այդ երկրի ծագում ունեցող՝ հետևյալ չափանիշներից մեկի ապահովման դեպքում՝

1) վերամշակման կամ արտադրության մասով գործողությունների իրականացման արդյունքում ապրանքի՝ Ներդաշնակեցված համակարգին համապատասխան դասակարգչային ծածկագիրն այդ ապրանքի արտադրության մեջ օգտագործված՝ ծագում չունեցող նյութերի՝ Ներդաշնակեցված համակարգին համապատասխան դասակարգչային ծածկագրից տարբերվում է առաջին չորս նիշերի մակարդակով․

2) այդ երկրում վերամշակման կամ արտադրության մասով գործողությունների կատարման ժամանակ օգտագործված՝ ծագում չունեցող նյութերի արժեքը չի գերազանցում այդ ապրանքի ,ֆրանկո-գործարանե պայմաններով արժեքի 50 տոկոսը։

6. Չնայած սույն կանոնների 5-րդ կետով սահմանված դրույթներին՝ հետևյալ գործողությունների ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միաժամանակ կատարումը չի բավարարում ապրանքների ծագումը որոշելու չափանիշները՝

1) ապրանքի պահպանման և (կամ) տրանսպորտային փոխադրման ժամանակ դրա պահպանվածության ապահովմանն ուղղված գործողություններ

2) վաճառքի և (կամ) տրանսպորտային փոխադրման համար ապրանքը նախապատրաստելու գործողություններ (խմբաքանակների մասնատում, առաքումների կազմավորում, տեսակավորում, վերափաթեթավորում)

3) ապրանքի և (կամ) դրա փաթեթվածքի վրա առևտրային նշանների, լոգոտիպերի, պիտակների և այլ նմանատիպ տարբերակիչ նշանների զետեղում և (կամ) դրոշմավորում.

4) լվացում, մաքրում, փոշեհեռացում, օքսիդապատում, յուղով և (կամ) այլ նյութերով պատում

5) ներկման և (կամ) փայլեցման գործողություններ

6) սառեցում և (կամ) հալեցում

7) հացահատիկների և բրնձի թեփահանում, մասնակի կամ ամբողջական սպիտակեցում, հղկում ու ողորկում

8) շաքարը ներկելու, նոսրացնելու, խառնելու և (կամ) շաքարի կտորներ պատրաստելու գործողություններ

9) մանածագործական նյութերի ու արտադրատեսակների արդուկում և (կամ) մամլում

10) մրգերի, բանջարեղենի ու ընկուզեղենի կեղևահանում, սերմերի հեռացում և (կամ) մասնատում

11) սրում

12) ապրանքի պարզ աղում և կտրատում

13) մաղով կամ քարմաղով մաղում, տեսակավորում, դասակարգում, ընտրում, հավաքում (այդ թվում՝ ապրանքների հավաքածուների ստեղծում)

14) բանկաների, սրվակների, պարկերի, արկղերի, տուփերի մեջ լցնելը, չափածրարելը և փաթեթավորման այլ գործողություններ,

15) պարզ հավաքման գործողություններ և ապրանքի կազմատման հետ կապված գործողություններ

16) նյութերի (բաղադրամասերի) խառնում, ինչի արդյունքում ստացված ապրանքն էապես չի տարբերվում ելակետային նյութերից (բաղադրամասերից).

17) ապրանքի բաժանում բաղադրամասերի, ինչի արդյունքում ստացված բաղադրամասերն էապես չեն տարբերվում ելակետային ապրանքից

18) կենդանիների սպանդ

19) մսի, ձկան մասնատում (տեսակավորում)

20) ապրանքի օգտագործում (շահագործում)՝ ըստ նշանակության։

7. Սույն կանոնների 6-րդ կետի 12-րդ և 15-ր ենթակետերի կիրառման նպատակներով պարզ գործողություն ասելով՝ հասկացվում է գործողություն, որի իրականացման համար հարկավոր չէ կիրառել հատուկ կարողություններ (հմտություններ), այնպիսի մեքենաներ, սարքեր կամ սարքավորումներ, որոնք հատուկ նախատեսված են տվյալ գործողության համար:

8. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) խորհուրդը կարող է սահմանել սույն կանոնների 5-րդ կետում նշված՝ ապրանքների ծագումը որոշելու չափանիշներից տարբեր՝ ապրանքների ծագումը որոշելու հատուկ չափանիշներ։

Ապրանքների ծագումը որոշելու հատուկ չափանիշները կարող են արտացոլվել հետևյալ դեպքերում՝

վերամշակման կամ արտադրության մասով այնպիսի գործողությունների իրականացում, որոնց կատարման արդյունքում ապրանքի՝ Ներդաշնակեցված համակարգին համապատասխան դասակարգչային ծածկագիրը որոշակի մակարդակում տարբերվում է այդ ապրանքի արտադրության մեջ օգտագործված՝ ծագում չունեցող նյութերի՝ Ներդաշնակեցված համակարգին համապատասխան դասակարգչային ծածկագրից

անհրաժեշտ պայմանների, արտադրական ու տեխնոլոգիական գործողությունների կատարում, որոնց իրականացման դեպքում ապրանքը համարվում է այն երկրի ծագում ունեցող, որի տարածքում այդ պայմաններն իրականացել են, և (կամ) այդ գործողությունները կատարվել են

ապրանքների արժեքի փոփոխում, երբ ավելացված արժեքը հասնում է ապրանքի արժեքի մեջ ներառված հաստատագրված մասնաբաժնին, կամ օգտագործված՝ ծագում չունեցող նյութերի արժեքը չի գերազանցում ապրանքի արժեքի մեջ ներառված հաստատագրված մասնաբաժինը։

Ապրանքների ծագումը որոշելու նշված հատուկ չափանիշները կարող են սահմանվել ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միաժամանակ։

Այն ապրանքները, որոնց մասով սահմանված են ապրանքների ծագումը որոշելու նշված հատուկ չափանիշները, համարվում են համապատասխան երկրի ծագում ունեցող ապրանքներ, եթե դրանք բավարարում են այդ չափանիշները։

9. Ավելացված արժեքի տոկոսային մասնաբաժինը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

Ներմուծեք նկարագրությունը_22062

 

որտեղ՝

Хաա՝ ավելացված արժեքի տոկոսային մասնաբաժինը.

В՝ ապրանքի արժեքը ,ֆրանկո-գործարանե պայմաններով․

А՝ ծագում չունեցող նյութերի արժեքը։

10. Վերամշակման գործողությունների կատարման ժամանակ օգտագործված՝ ծագում չունեցող նյութերի արժեքի տոկոսային մասնաբաժինը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

Ներմուծեք նկարագրությունը_22063

որտեղ՝

Хծչ՝ վերամշակման գործողությունների կատարման ժամանակ օգտագործված՝ ծագում չունեցող նյութերի արժեքի տոկոսային մասնաբաժինը

А՝ ծագում չունեցող նյութերի արժեքը

В՝ ապրանքի արժեքը ,ֆրանկո-գործարանե պայմաններով։

11. Սույն կանոնների 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված՝ ծագում չունեցող նյութերի արժեքը որոշվում է որպես այն երկիր ներմուծման ժամանակ դրանց մաքսային արժեք, որտեղ իրականացվել է արտահանվող ապրանքի արտադրությունը, իսկ այն դեպքում, երբ դրանց մաքսային արժեքը հայտնի չէ, կամ այն հնարավոր չէ պարզել՝ դրանց առաջին վաճառքի՝ փաստաթղթերով հաստատված գնով այն երկրի տարածքում, որտեղ իրականացվել է ապրանքի արտադրությունը։

12. Ապրանքի արժեքը որոշվում է ,ֆրանկո-գործարանե պայմաններով։

Այն դեպքում, երբ ապրանքի արժեքը չի կարող որոշվել ,ֆրանկո-գործարանե պայմաններով, ապա այդպիսի ապրանքի արժեքը որոշվում է որպես ապրանքի արտադրության ժամանակ օգտագործված բոլոր նյութերի, ինչպես նաև դրա արտադրության հետ կապված բոլոր ծախսերի արժեքի գումար, ընդ որում, ապրանքի արժեքի մեջ չեն ներառվում ներքին հարկերի այն գումարները, որոնք փոխհատուցվում են կամ կարող են փոխահատուցվել տվյալ ապրանքի արտահանման դեպքում։

13. Այն ապրանքը, որի արտադրության ժամանակ չի ապահովվում վերամշակման կամ արտադրության մասով այնպիսի գործողությունների իրականացման մեջ արտացոլվող չափանիշը, որոնց կատարման արդյունքում ապրանքի՝ Ներդաշնակեցված համակարգին համապատասխան դասակարգչային ծածկագիրը որոշակի մակարդակում տարբերվում է այդ ապրանքի արտադրության մեջ օգտագործված՝ ծագում չունեցող նյութերի՝ Ներդաշնակեցված համակարգին համապատասխան դասակարգչային ծածկագրից, այնուամենայնիվ, պետք է դիտարկվի որպես ծագում ունեցող ապրանք այն դեպքում, երբ օգտագործված՝ ծագում չունեցող այն նյութերի արժեքը, որոնց մասով չի ապահովվում ապրանքների ծագումը որոշելու չափանիշը, չի գերազանցում ապրանքի՝ ,ֆրանկո-գործարանե պայմաններով արժեքի 10 տոկոսը, և այդ նյութերն անհրաժեշտ բաղադրամաս են ապրանքի արտադրության ժամանակ։

14. Այն դեպքում, երբ սույն կանոնների 5-8-րդ կետերում նշված՝ ապրանքների ծագումը որոշելու չափանիշների կիրառումը թույլ չի տալիս որոշել ապրանքի ծագումը, ապա ապրանքի ծագումը որոշվում է հետևյալ մնացորդային կանոններից մեկին համապատասխան՝

եթե ապրանքի արտադրության ժամանակ օգտագործվել են ապրանքի արտադրության երկրից տարբեր միայն մեկ երկրի ծագում ունեցող նյութեր, ապա ստացված ապրանքը ճանաչվում է որպես այն երկրի ծագում ունեցող ապրանք, որի ծագումն ունեն բոլոր օգտագործվող նյութերը

եթե ապրանքի արտադրության ժամանակ օգտագործվել են մեկից ավելի երկրների ծագում ունեցող նյութեր, ապա ստացված ապրանքը ճանաչվում է որպես այն երկրի ծագում ունեցող ապրանք, որի ծագումն ունեն ապրանքի՝ ,ֆրանկո-գործարանե պայմաններով արժեքի մեջ ներառված արժեքների մեծ մասն ունեցող օգտագործվող նյութերը։ Այդ դեպքում նյութերի արժեքը որոշվում է որպես այն երկիր ներմուծման ժամանակ դրանց մաքսային արժեք, որտեղ իրականացվել է ապրանքի արտադրությունը, իսկ այն դեպքում, երբ դրանց մաքսային արժեքը հայտնի չէ կամ այն հնարավոր չէ պարզել, ապա դրանց առաջին վաճառքի՝ փաստաթղթերով հաստատված գնով այն երկրի տարածքում, որտեղ իրականացվել է ապրանքի արտադրությունը։ Եթե ապրանքի արտադրության ժամանակ օգտագործվում են այն երկրի ծագում ունեցող նյութերը, որտեղ իրականացվել է ապրանքի արտադրությունը, ապա այդ նյութերի գինը որոշվում է ,ֆրանկո-գործարանե պայմաններով։

Սույն կետը կիրառվում է միայն այն ապրանքների ծագումը որոշելու նպատակներով, որոնք նույնանման են այն ապրանքներին, որոնց մասով կիրառվում են ներքին շուկայի պաշտպանության միջոցները՝ ,Եվրասիական տնտեսական միության մասինե 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին համապատասխան։

Ընդ որում, սույն կանոններում նույնանման ապրանքներ ասելով՝ հասկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի՝ այն ապրանքների միևնույն ծածկագրով դասակարգվող և միևնույն նկարագրությունն ունեցող ապրանքները, որոնց մասով կիրառվում են ներքին շուկայի պաշտպանության միջոցները։

15. Եթե այն ապրանքները, որոնք բավարարում են սույն կանոնների 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված՝ ապրանքների ծագումը որոշելու չափանիշը, երկրում օգտագործվում են որպես նյութ մեկ այլ ապրանքի արտադրության ժամանակ, ապա արտադրված ապրանքի ծագումը որոշելիս այդ ապրանքների արտադրության համար օգտագործվող նյութերի ծագումը հաշվի չի առնվում։

 

III. Ապրանքների ծագումը որոշելու առանձնահատկությունները

 

16. Ապրանքների ծագումը որոշելիս հաշվի չի առնվում հետևյալ նյութերի ծագումը, որոնք կարող են օգտագործվել արտադրության ժամանակ և չեն ներառվում ապրանքի կազմում՝

1) վառելիք և էլեկտրական էներգիա.

2) գործիքներ, դրոշմահատոցներ և մամլաձևեր.

3) պահեստամասեր և նյութեր, որոնք օգտագործվում են սարքավորումների և շենքերի տեխնիկական սպասարկման ժամանակ.

4) քսանյութեր, հավելանյութեր և այլ նյութեր, որոնք օգտագործվում են արտադրության կամ սարքավորումների ու շենքերի շահագործման ժամանակ.

5) ձեռնոցներ, ակնոցներ, կոշկեղեն, հագուստ, անվտանգության ապահովման համար նախատեսված սարքավորումներ.

6) սարքավորումներ, սարքվածքներ, որոնք օգտագործվում են ապրանքների թեստավորման կամ ստուգման համար.

7) կատալիզատորներ և լուծիչներ.

8) ցանկացած այլ նյութ, որը ներառված չէ ապրանքի մեջ, բայց որի օգտագործումն ապրանքի արտադրության ժամանակ կարող է ներկայացվել որպես արտադրական գործընթացի մաս:

17. Մեքենաների, սարքավորումների, ապարատների կամ տրանսպորտային միջոցների հետ օգտագործման համար նախատեսված հարմարանքների, պարագաների, պահեստամասերի, գործիքների և տեղեկատվական նյութերի ծագման երկիր է համարվում մեքենաների, սարքավորումների, ապարատների կամ տրանսպորտային միջոցների ծագման նույն երկիրը, եթե այդ հարմարանքները, պարագաները, պահեստամասերը, գործիքները և տեղեկատվական նյութերը ներմուծվում և օգտագործվում են նշված մեքենաների, սարքավորումների, ապարատների կամ տրանսպորտային միջոցների հետ այն կոմպլեկտայնությամբ ու այն քանակով, որոնք տեխնիկական փաստաթղթերի համաձայն սովորաբար մատակարարվում են տվյալ սարքվածքների հետ:

18. Այն փաթեթվածքը և տարան, որոնք մատակարարվում են դրանց մեջ գտնվող ապրանքների հետ, համարվում են ապրանքի նույն ծագումն ունեցող՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի փաթեթվածքն ու տարան, Ներդաշնակեցված համակարգի մեկնաբանման հիմնական կանոններին համապատասխան, պետք է դասակարգվեն ապրանքից առանձին։ Այդ դեպքում փաթեթվածքի ու տարայի ծագումը որոշվում է ապրանքի ծագումից առանձին։

19. Ծագումը որոշելիս չհավաքված կամ կազմատված՝ առանձին բաղադրամասերի ձևով տեղափոխվող ապրանքը կարող է դիտվել որպես միասնական ապրանք, եթե դրա բաղադրամասերը Միության մաքսային տարածք են ներմուծվում մեկ ստացողի հասցեով և դասակարգվում են որպես հավաքված ապրանք՝ Ներդաշնակեցված համակարգի մեկնաբանման հիմնական կանոններին համապատասխան։

 

IV. Ապրանքների ծագումը հաստատելը

 

20. Ապրանքի ծագումը հաստատվում է ապրանքի ծագման վերաբերյալ հետևյալ փաստաթղթերից մեկով՝

1) ապրանքի ծագման հայտարարագիր.

2) ապրանքի ծագման հավաստագիր։

21. Ապրանքի ծագման հավաստագիրը ձևակերպվում է հավելվածի համաձայն սահմանված պահանջներին համապատասխան։

22. Ներմուծվող ապրանքների ծագումը հաստատելու դեպքերն ու կարգը, ինչպես նաև ապրանքի ծագման նկատմամբ մաքսային հսկողություն անցկացնելու կարգը սահմանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով՝ հաշվի առնելով սույն կանոնների 23-34-րդ կետերի դրույթները։

23. Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը հաստատվում է ապրանքի ծագման հայտարարագրով կամ հայտարարատուի ցանկությամբ, ապրանքի ծագման հավաստագրով՝ բացառությամբ սույն կանոնների 24-րդ և 25-րդ կետերով սահմանված դեպքերի։

24. Ապրանքի ծագման հայտարարագրում ներկայացված տեղեկությունները ոչ հավաստի լինելու մասին վկայող փաստերի հայտնաբերման դեպքում Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) մաքսային մարմինն իրավունք ունի պահանջելու ապրանքի ծագման հավաստագիրը։ Այդպիսի պահանջը պետք է լինի հիմնավորված և պարունակի տեղեկատվություն այն մասին, թե ապրանքի ծագման հայտարարագրում նշված տեղեկություններից որոնք կարող են լինել ոչ հավաստի։

25. ,Եվրասիական տնտեսական միության մասինե 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրով նախատեսված՝ ապրանքի ծագմամբ պայմանավորված ներքին շուկայի պաշտպանության միջոցները կիրառելու դեպքում այնպիսի նույնանման ապրանքների ծագումը, որոնք Միության մաքսային տարածք ներմուծվում են մեկ առաքողի կողմից, մեկ ստացողի հասցեով, մեկ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթով, և որոնց ընդհանուր մաքսային արժեքը գերազանցում է 150 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը, հաստատվում է ապրանքի ծագման հավաստագրով (բացառությամբ ներքին շուկայի կիրառվող պաշտպանության միջոցների պահպանումը հաստատելու դեպքի):

26. Անդամ պետության մաքսային մարմնի և ապրանքի ծագման հավաստագիր տրամադրելու համար երրորդ կողմի կողմից լիազորված մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) (կազմակերպության) միջև ծագման վերիֆիկացման այնպիսի էլեկտրոնային համակարգի կիրառման վերաբերյալ պայմանավորվածության առկայության դեպքում, որը թույլ է տալիս ստուգել ապրանքի ծագման հավաստագրի տրամադրումը և դրանում պարունակվող տեղեկությունների հավաստիությունը, ապրանքի ծագման հավաստագրի բնօրինակը՝ թղթային կրիչով, հայտարարատուի որոշմամբ կարող է չներկայացվել ապրանքի մաքսային հայտարարագրման ժամանակ։ Ընդ որում, ապրանքի ծագման այդպիսի հավաստագրի վավերապայմանները պետք է նշված լինեն մաքսային հայտարարագրի մեջ։

Այն դեպքում, երբ հայտնաբերվել են փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ մաքսային հայտարարագրի մեջ ներկայացված՝ ապրանքի ծագման վերաբերյալ տեղեկությունները հավաստի չեն, կամ եթե ծագման վերիֆիկացման էլեկտրոնային համակարգում բացակայում են ապրանքի ծագման մասին տվյալները, ապա անդամ պետության մաքսային մարմնի պատճառաբանված պահանջով հայտարարատուի կողմից պետք է ներկայացվի ապրանքի ծագման հավաստագրի բնօրինակը՝ թղթային կրիչով։

27. Ծագման վերիֆիկացման էլեկտրոնային համակարգին ներկայացվող պահանջները սահմանվում են անդամ պետության մաքսային մարմնի և լիազորված մարմնի միջև առանձին արձանագրությամբ (հուշագրով): Ծագման վերիֆիկացման էլեկտրոնային համակարգը պետք է հիմնված լինի հետևյալ հիմնական դրույթների և սկզբունքների վրա՝

1) ծագման վերիֆիկացման էլեկտրոնային համակարգում պարունակվող տեղեկությունների ամբողջականություն, արդիականություն և հավաստիություն՝ լիազորված մարմնի կողմից տրված՝ ապրանքի ծագման հավաստագրերի վերաբերյալ.

2) ծագման վերիֆիկացման էլեկտրոնային համակարգում պարունակվող տեղեկությունների պաշտպանություն չարտոնված հասանելիությունից, ոչնչացումից, ձևափոխումից կամ այլ ոչ իրավաչափ գործողություններից.

3) ծագման վերիֆիկացման էլեկտրոնային համակարգի պատշաճ շուրջօրյա գործունեություն.

4) ծագման վերիֆիկացման էլեկտրոնային համակարգում ապրանքի ծագման տրված հավաստագրերի վերաբերյալ տեղեկությունների պահպանում՝ դրանց տրամադրման օրվանից առնվազն 3 տարվա ընթացքում:

28. Ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթղթերը, այդ թվում՝ անդամ պետության մաքսային մարմնի կողմից սույն կանոնների 24-րդ և 26-րդ կետերին համապատասխան հարցվող՝ ապրանքի ծագման հավաստագիրը չներկայացնելու դեպքում ապրանքի ծագումը համարվում է չհաստատված:

29. Եթե անդամ պետության մաքսային մարմնի կողմից հայտնաբերվում են փաստեր այն մասին, որ ներկայացված՝ ապրանքի ծագման հավաստագիրը չի տրվել կամ պարունակում է ոչ հավաստի տեղեկություններ, ապա անդամ պետության մաքսային մարմինն իրավունք ունի այդ հավաստագիրը տրամադրած լիազորված մարմին կամ ապրանքի ծագման հավաստագրերն ստուգելու համար լիազորված մարմին (կազմակերպություն) ուղարկելու հարցում՝ հավաստագրի իսկությունը և (կամ) դրա մեջ պարունակվող տեղեկությունների հավաստիությունը հաստատելու և (կամ) լրացուցիչ կամ հստակեցնող տեղեկություններ (այդ թվում՝ ապրանքների ծագումը որոշելու չափանիշն ապահովելու վերաբերյալ) և (կամ) այն փաստաթղթերի պատճենները տրամադրելու մասին, որոնց հիման վրա տրվել է այդպիսի հավաստագիրը (այսուհետ՝ վերիֆիկացման հարցում)։

Վերիֆիկացման հարցմանը կցվում է ապրանքի ծագման ստուգվող հավաստագրի պատճենը:

Վերիֆիկացման հարցման մեջ նշվում են այն ուղարկելու պատճառները և այլ լրացուցիչ տեղեկատվություն, որը վկայում է այն մասին, թե ապրանքի ծագման հավաստագրի մեջ որ տեղեկությունները կարող են լինել ոչ հավաստի՝ բացառությամբ ընտրողականության հիմքով վերիֆիկացման հարցումն ուղարկելու դեպքերի:

30. Վերիֆիկացման հարցման պատասխանը պետք է ներկայացվի անդամ պետության մաքսային մարմին այդ հարցումն ուղարկելու օրվանից 6 ամիսը չգերազանցող ժամկետում:

31. Ապրանքի ծագման հավաստագիրը որպես ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթուղթ դիտարկելու նպատակով վերիֆիկացման հարցման ստացված պատասխանը պետք է միանշանակ վկայի այն մասին, որ ապրանքի ծագման հավաստագիրը իսկական է, և (կամ) դրանում նշված տեղեկությունները հավաստի են:

32. Ապրանքի ծագման հավաստագիր տրամադրելու փաստը և դրանում պարունակվող տեղեկությունների հավաստիությունն ստուգելու նպատակներով թույլատրվում է լիազորված մարմինների կողմից ստեղծվող և ,Ինտերնետե տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի համապատասխան պաշտոնական կայքում տեղադրվող՝ տվյալների էլեկտրոնային բազաների (այսուհետ՝ տվյալների էլեկտրոնային բազա) օգտագործումն անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից:

Տվյալների էլեկտրոնային բազան օգտագործելու միջոցով ապրանքի ծագման հավաստագիրն ստուգելու հնարավորությունը հաշվի է առնվում վերիֆիկացման հարցումն ուղարկելու անհրաժեշտության մասին անդամ պետության մաքսային մարմնի կողմից որոշում ընդունվելիս: Ընդ որում, տվյալների էլեկտրոնային բազան օգտագործելու միջոցով ապրանքի ծագման հավաստագիրն ստուգելու հնարավորությամբ չի սահմանափակվում անդամ պետության մաքսային մարմնի՝ վերիֆիկացման հարցումն ուղարկելու իրավունքը՝ սույն կանոնների 29-րդ կետին համապատասխան:

33. Երրորդ երկրներից՝ իրենց կողմից կիրառվող տվյալների էլեկտրոնային բազաների, ինչպես նաև անդամ պետությունների մաքսային մարմինների համար տվյալների այդ էլեկտրոնային բազաների հասանելիության վերաբերյալ տեղեկատվությունը (նշված տեղեկատվության առկայության դեպքում) Հանձնաժողով ներկայացվելու դեպքում Հանձնաժողովն ապահովում է այդ տեղեկատվության, այդ թվում՝ ,Ինտերնետե տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում պաշտոնական կայքէջերի այն էլեկտրոնային հասցեների ուղարկումն անդամ պետությունների մաքսային մարմիններ, որտեղ տեղադրված են տվյալների այդպիսի էլեկտրոնային բազաները։

Հանձնաժողովի կողմից անդամ պետություններից որևէ մեկի մաքսային մարմիններից այդ տեղեկատվությունն ստանալու դեպքում Հանձնաժողովն այն ուղարկում է մյուս անդամ պետությունների մաքսային մարմիններ:

Երրորդ կողմերի կողմից կիրառվող տվյալների էլեկտրոնային բազաների վերաբերյալ տեղեկությունները Հանձնաժողովի կողմից տեղադրվում են Միության պաշտոնական կայքում:

34. Ապրանքի ծագման հավաստագիրը չի դիտարկվում որպես ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթուղթ և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան՝ ապրանքների ծագումը համարվում է չհաստատված հետևյալ դեպքերում՝

1) ապրանքների ծագման նկատմամբ մաքսային հսկողություն անցկացնելու արդյունքներով, ինչպես նաև հաշվի առնելով վերիֆիկացման հարցման պատասխանը, եթե այդ հարցումն ուղարկվել է սույն կանոնների 29-րդ կետին համապատասխան՝ հայտնաբերվել է ապրանքի ծագման հավաստագրի մեջ պարունակվող տեղեկությունների ոչ հավաստի լինելը

2) ապրանքների ծագման նկատմամբ մաքսային հսկողություն անցկացնելու արդյունքներով հայտնաբերվել է, որ ապրանքի ծագման հավաստագիրն իսկական չէ, կամ այդ հավաստագիրը չի համապատասխանում սույն կանոնների հավելվածով նախատեսված պահանջներին

3) սույն կանոնների 30-րդ կետով սահմանված ժամկետում լիազորված մարմնի կողմից չի ներկայացվել վերիֆիկացման հարցման պատասխանը

4) վերիֆիկացման հարցման պատասխանը չի պարունակում այն փաստաթղթերի պատճենները, որոնց հիման վրա տրվել է ապրանքի ծագման հավաստագիրն այն դեպքում, երբ փաստաթղթերի այդ պատճենները հարցվել են սույն կանոնների 29-րդ կետին համապատասխան

5) վերիֆիկացման հարցման ստացված պատասխանի հիման վրա հնարավոր չէ որոշել ապրանքի ծագման հավաստագրի իսկությունը և (կամ) դրանում պարունակվող տեղեկությունների հավաստիությունը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոնների (ապրանքների ծագումը որոշելու ոչ առանձնաշնորհային կանոնների)

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ապրանքի ծագման հավաստագրին ներկայացվող

 

1. Ապրանքի ծագման հավաստագիրը (այսուհետ՝ հավաստագիր) պատրաստվում է А4 ձևաչափի թղթի թերթերի վրա՝ մեխանիկական կամ քիմիական եղանակով կեղծումից պաշտպանությունն ապահովող միջոցների կիրառմամբ։

2. Հավաստագիրը լրացվում է անգլերենով, ֆրանսերենով կամ ռուսերենով՝ տպագիր եղանակով:

3. Հավաստագիրը կարող է տրվել ապրանքն ուղարկելուց առաջ կամ հետո:

4. Հավաստագրի մեջ ջնջումների, ձեռքով շտկումների և չհաստատված ուղղումների և (կամ) լրացումների առկայությունը չի թույլատրվում։ Հավաստագրի մեջ ուղղումները և (կամ) լրացումները կատարվում են սխալ տեղեկատվությունը ջնջելու և ճշգրտված տեղեկությունները դրա վրա տպելու կամ ձեռքով լրացնելու միջոցով, որոնք հաստատվում են երրորդ կողմի կողմից ապրանքի ծագման հավաստագրեր տրամադրելու համար լիազորված մարմնի (կազմակերպության) (այսուհետ՝ լիազորված մարմին) կնիքով և պաշտոնատար անձի ստորագրությամբ:

5. Հավաստագիրը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

1) ապրանքի ծագման երկրի անվանումը.

2) հավաստագրի համարը, հավաստագիրը տրամադրած լիազորված մարմնի անվանումը.

3) արտահանողի և (կամ) արտադրողի անվանումն ու հասցեն.

4) նշանակման երկրի անվանումը կամ բեռն ստացողի անվանումն ու հասցեն.

5) ապրանքի նկարագրությունը, որը թույլ է տալիս կատարել դրա նույնականացումը.

6) ապրանքի համաքաշը և (կամ) դրա մյուս քանակական բնութագրերը.

7) ապրանքի ծագման երկրում տրված՝ ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթղթի վավերապայմանները (եթե հավաստագիրը տրվել է ապրանքի արտահանման երկրի կողմից).

8) հավաստագիրը հաստատելու մասին տեղեկատվությունը (հավաստագիրը տրամադրած լիազորված մարմնի կնիքը, այդ լիազորված մարմնի պաշտոնատար անձի ստորագրությունը, հավաստագրի տրամադրման ամսաթիվը):

6. Սույն պահանջների 5-րդ կետում նշված տեղեկությունները տեղեկատվության նվազագույն հավաքածու են, որոնք պետք է արտացոլվեն հավաստագրի մեջ: Թույլատրվում է լրացուցիչ տեղեկատվության նշումը:

7. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի հուլիսի 13-ի թիվ 49 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոնների (ապրանքների ծագումը որոշելու ոչ առանձնաշնորհային կանոնների) 32-րդ կետում նշված՝ տվյալների էլեկտրոնային բազան լիազորված մարմնի կողմից կիրառվելու դեպքում թույլատրվում է հավաստագրերի օգտագործումը՝ առանց մեխանիկական կամ քիմիական եղանակով կեղծումից պաշտպանությունն ապահովող միջոցների կիրառման, ինչպես նաև թույլատրվում է շեղվել սույն պահանջների 5-րդ կետի 8-րդ ենթակետի պահանջներից՝ հավաստագրի մեջ լիազորված մարմնի կնիքի դրոշմվածքի և այդ լիազորված մարմնի պաշտոնատար անձի ստորագրության առկայության մասով:

8. Այն դեպքում, երբ որպես ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթուղթ օգտագործվում է ոչ առանձնաշնորհային առևտրի շրջանակներում կիրառվող հավաստագիրը, այդ հավաստագրի մեջ ծառայողական նշումների համար նախատեսված վանդակը պետք է պարունակի «ոչ առանձնաշնորհային նպատակների համար», «for non-preferential purposes» կամ «Ո des fins non prռfռrentielles» նշումը:

9. Հավաստագիրը լրացնելիս թույլ տրված այնպիսի սխալների (վրիպակների) առկայությունը, որոնք չեն ազդում այդ հավաստագրի մեջ պարունակվող տեղեկությունների հավաստիության վրա և կասկածի տակ չեն դնում ապրանքի ծագումը, հիմք չէ այդ հավաստագիրը որպես ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթուղթ չդիտարկելու համար:

10. Հավաստագիրը դիտվում է որպես ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթուղթ՝ դրա տրամադրման օրվանից մեկ տարվա ընթացքում:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: