ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2020 թվականի N 347-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում` լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 6, 7 և 8 հավելվածների:
2. Բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով իրականացված գնման ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագրերի համար համապատասխան ֆինանսական միջոցներ հատկացնելու նպատակով` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը 2020 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 683,693.7 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով):
3. Առողջապահական կազմակերպությունների կառուցման, վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների ձեռքբերման նպատակով իրականացված գնման ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագրերի համար համապատասխան ֆինանսական միջոցներ հատկացնելու նպատակով` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին 2020 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 232,190.1 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին՝
1) 2019 թվականի հոկտեմբերի 16-ի N ՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-19/17, 2019 թվականի հոկտեմբերի 14-ի N ՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-19/19 և 2019 թվականի հոկտեմբերի 7-ի N ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-19/1 ծածկագրերով պետական գնման պայմանագրերում կատարելու հետևյալ փոփոխությունները՝
ա) «ՀՀ Շիրակի մարզի Արթիկի բժշկական կենտրոնի մասնակի վերանորոգում» բառերը փոխարինել «ՀՀ Շիրակի մարզի Արթիկի բժշկական կենտրոնի կառուցում» բառերով,
բ) «ՀՀ Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի վերակառուցում» բառերը՝ «ՀՀ Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի կառուցում» բառերով,
գ) «ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ վերանորոգում» բառերը` «ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ վերակառուցում» բառերով.
2) «ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-19/1», «ՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-19/13», «ՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-19/35», «ՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-19/15», «ՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-19/16», «ՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-19/12», «ՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-19/17», «ՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-19/11», «ՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-19/20», «ՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-19/19» ծածկագրերով գնման ընթացակարգերի արդյունքում կնքված պայմանագրերը ֆինանսավորելու համար կնքել համաձայնագրեր՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը.
3) «ՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-19/12», «ՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-19/19», «ՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-19/17», «ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-19/1» ծածկագրերով գնման ընթացակարգերի արդյունքում կնքված պայմանագրերի նկատմամբ չկիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 33-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը.
4) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալինի, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների կատարման ժամկետը երկարաձգել մինչև, համապատասխանաբար, համաձայնագրերի կնքման օրվանից 30-րդ օրացուցային օրը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի բժշկական կենտրոնի համար՝ մինչև 91-րդ օրացուցային օրը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի համար՝ մինչև 60-րդ օրացուցային օրը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 25 Երևան |
|
ՀՀ կառավարության 2020 թվականի |
|
ՀՀ կառավարության 2020 թվականի |
|
ՀՀ կառավարության 2020 թվականի |
|
ՀՀ կառավարության 2020 թվականի |
|
ՀՀ կառավարության 2020 թվականի |
|
ՀՀ կառավարության 2020 թվականի |
|
ՀՀ կառավարության 2020 թվականի |
|
ՀՀ կառավարության 2020 թվականի |