Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 41
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.06.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.04.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
18.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

18 ապրիլի 2018 թվականի

թիվ 41

քաղ. Մոսկվա

   

ՊՈԼԻՊՐՈՊԻԼԵՆԱՅԻՆ ՏԵՔՍՏՈՒՐԱՎՈՐԱԾ ԹԵԼԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 130 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ եւ 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ եւ 18-րդ կետերին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 1-ին հավելվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.28 ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«7.1.28. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5402 34 000 0 ծածկագրով դասակարգվող՝ 2018 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ներառյալ Բելառուսի Հանրապետության տարածք ներմուծվող գորգերի եւ գորգագործական արտադրատեսակների համար նախատեսված պոլիպրոպիլենային տեքստուրավորած թելեր՝ 4 հազ. տոննայից ոչ ավելի ծավալով` պայմանով, որ մաքսային մարմիններ ներկայացվի ներմուծվող ապրանքների նպատակային նշանակության հաստատումը, որը տրվել է թեթեւ արդյունաբերության ապրանքների արտադրության եւ իրացման հարցերով բելառուսական պետական կոնցեռնի կողմից եւ պարունակում է այդ ապրանքի անվանման, քանակի ու արժեքի մասին տեղեկություններ, արտաքին տնտեսական այն պայմանագրերի վավերապայմանները, որոնց հիման վրա ներմուծվում է ապրանքը, եւ ապրանքի մատակարարումն ու ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին տեղեկություններ»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո եւ տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

   

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

   

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Ս. Մուկանբետով

Ի. Շուվալով

     

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան