Գլխավոր տեղեկություն
Համար
N 173-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.02.2020-24.02.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.02.21/13(1568) Հոդ.170
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.02.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 փետրվարի 2020 թվականի N 173-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասին, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 3,447,366.6 հազ. դրամ, որից՝

ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ 2,553,049.0 հազ. դրամ, որից առաջին եռամսյակում՝ 167,071.5 հազ. դրամ և առաջին կիսամյակում՝ 2,553,049.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով),

բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ 660,000.0 հազ. դրամ, որից առաջին եռամսյակում՝ 660,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով)՝ հանրաքվեի քվեարկության ժամանակ առնվազն 1.500 տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացն ապահովելու նպատակով,

գ) Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ 234,317.6 հազ. դրամ, որից առաջին եռամսյակում՝ 234,317.6 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապի ծառայություններ» հոդվածով՝ 224,256.2 հազ. դրամ, «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով՝ 10,061.4 հազ. դրամ):

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված գործընթացն ապահովելու նպատակով պայմանագիր կնքել նախորդ ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացում մասնագիտական փորձառություն ունեցող «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության հետ՝ հաշվի առնելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված կարգավորումը:

3. «ԷԿԵՆԳ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ ապահովել հանրաքվեի քվեարկության ժամանակ տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացի նախապատրաստման և իրականացման ընթացքում «Յուքոմ» ՓԲԸ-ին մասնագիտական, կազմակերպչական աջակցության ցուցաբերում, ներառյալ՝ ընկերության կողմից կատարվելիք աշխատանքների նկատմամբ մասնագիտական հսկողություն: Արդյունքների մասին պարբերական տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։

Սույն գործառույթի իրականացման համար անհրաժեշտ ծախսերը կատարել ընկերության ֆինանսական միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ ընտրողների ցուցակների կազմման, վարման և ծանուցման ծախսերի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն N 9 հավելվածի:

5. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:

6. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշման 1-ին կետով հաստատված բյուջեների կատարման կարգի 58-րդ կետի՝ հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հատկացված գումարի՝ վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակը՝ 2,367,000.0 հազ. դրամի չափով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

          

2020 թ. փետրվարի 21

Երևան

   

    

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

փետրվարի 20-ի N 173-Ն որոշման

 

    

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

փետրվարի 20-ի N 173-Ն որոշման

 

    

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

փետրվարի 20-ի N 173-Ն որոշման

 

    

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

փետրվարի 20-ի N 173-Ն որոշման

 

    

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2020 թվականի

փետրվարի 20-ի N 173-Ն որոշման

 

    

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2020 թվականի

փետրվարի 20-ի N 173-Ն որոշման

 

    

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2020 թվականի

փետրվարի 20-ի N 173-Ն որոշման

 

    

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2020 թվականի

փետրվարի 20-ի N 173-Ն որոշման

 

    

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2020 թվականի

փետրվարի 20-ի N 173-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.12.2020, N 2204-Ն 24.02.2021, N 173-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան