ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 2020 թվականի N 277-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2020 թվականի մարտի 3-4-ը աշխատանքային այցով Վրաստան (Թբիլիսի) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղման մեջ գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել 2020 թվականի մարտի 3-ին՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, իսկ մարտի 4-ին` Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Նիկոլ Փաշինյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Վահե Հակոբյանինը, Մանե Գևորգյանինը, Արմեն Խաչատրյանինը, Մանվել Ավետիսյանինը, Կարեն Հարությունյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը և Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Զոհրաբ Մնացականյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Հարություն Վարդանյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
3) Սուրեն Պապիկյանինը, Արայիկ Հարությունյանինը, Հակոբ Արշակյանինը և Սերոբ Հունանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Գրիգորի Առաքելյանինը, Ղազար Ղազարյանինը, Կարեն Վանյանինը, Գոռ Թումասյանինը, Շավարշ Ուլուխանյանինը և Արման Համբարձումյանինը՝ պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.
5) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը և գիշերավարձը` Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
5. Ընդունել ի գիտություն, որ՝
1) Լենա Նազարյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների գործուղման օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2020 թվականի մարտի 3-ին՝ Երևան-Թբիլիսի, իսկ մարտի 4-ին՝ Թբիլիսի-Երևան երթուղով։
7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:
8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 2 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թ. մարտի 2-ի N 277-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարական ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Պաշտոնական պատվիրակություն | |
Ն. Փաշինյան |
- ՀՀ վարչապետ |
Լ. Նազարյան |
- ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ |
Զ. Մնացականյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարար |
Ս. Պապիկյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար |
Ա. Հարությունյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար |
Հ. Արշակյան |
- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար |
Ռ. Սադոյան |
- Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան |
Հ. Թաշչյան |
- ՀՀ վարչապետի օգնական |
Վ. Հակոբյան |
- ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու |
Մ. Գևորգյան |
- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար |
Ա. Խաչատրյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար |
Մ. Ավետիսյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ (26.02.2020 թ.-04.03.2020 թ.) |
Ս. Հունանյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի օգնական |
Կ. Հարությունյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մասնագետ (26.02.2020 թ.-04.03.2020 թ.) |
Հ. Վարդանյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի կցորդ |
Տ. Մեհրաբյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ |
Ա. Շահինյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր |
Կ. Ազատյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր |
Անվտանգություն |
|
Գ. Առաքելյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության առաջին բաժնի պետի տեղակալ |
Ղ. Ղազարյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Կ. Վանյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (26. 02. 2020 թ.-04. 03. 2020 թ.) |
Գ. Թումասյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (26. 02. 2020 թ.-04. 03. 2020 թ.) |
Շ. Ուլուխանյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Ա. Համբարձումյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ | |
Ռ. Վարդերեսյան |
- Հանրային հեռուստաընկերության թղթակից |
Է. Դավթյան |
- Հանրային հեռուստաընկերության օպերատոր |
Ա. Թամրազյան |
- «Հ2» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ) |
Ք. Ոսկանյան |
- «ԱՐ» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ) |
Ա. Բաղդասարյան |
- «Ա1+» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ) |
Մ. Ասատրյան |
- «Նյուզ Էյ Էմ» լրատվական գործակալության թղթակից (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|