Գլխավոր տեղեկություն
Համար
N 237-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2007.11.27/218(4314)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.02.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 փետրվարի 2020 թվականի N 237-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 180-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի փետրվարի 26-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 180-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 2-րդ կետում «2019 թվականի նոյեմբերի 30-ը» բառերը փոխարինել «2020 թվականի հուլիսի 1-ը» բառերով:

2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. փետրվարի 21

Երևան

 

    

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թվականի

փետրվարի 21-ի N 237-Ա որոշման

     

«Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թվականի

փետրվարի 26-ի N 180-Ա որոշման

     

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

      

Մ. Առաքելյան

- ՀՀ վարչապետի խորհրդական (աշխատանքային խմբի ղեկավար)

Ժ. Անդրեասյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Ա. Ուդումյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Ա. Սմբատյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Ա. Սարգսյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Մինասյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ

Ռ. Ստեփանյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զարգացման ծրագրերի ու մոնիթորինգի վարչության պետ

Հ. Հովհաննիսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության ձեռներեցության զարգացման վարչության գլխավոր մասնագետ

Ա. Առուշանյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության խորհրդական՝ առանձին գործառույթներ համակարգող

Ն. Սարգսյան

- ՀՀ վարչապետի օգնական»:

    

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան