ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2020 թվականի N 192-Ա
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման հավելվածի 10-րդ և 38-րդ կետերով՝
1. Արցախի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին հասարակական կազմակերպությունների կողմից դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ստեղծել հասարակական կազմակերպություններին դրամաշնորհ հատկացնելու մրցութային հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Արցախի Հանրապետությունում ընտրությունների հնարավոր երկու փուլերի դիտորդական առաքելություն իրականացնելու համար տրամադրվող դրամաշնորհի ընդհանուր գումարի չափը սահմանել 160 մլն ՀՀ դրամ: Ընդ որում, մրցույթի արդյունքներով յուրաքանչյուր կազմակերպությանը տրամադրվող ֆինանսավորման չափը չի կարող 80.000.000 մլն ՀՀ դրամից ավելի լինել:
3. Մրցութային հանձնաժողովին՝
1) հանձնաժողովի առաջին նիստը գումարել 2020 թվականի փետրվարի 13-ին, ժամը՝ 15:00-ին, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն N 1 շենքում.
2) ընդունել ի գիտություն, որ մրցույթի մասին հայտարարությունը պետք է հրապարակվի մրցույթի հայտերը ներկայացնելու համար սահմանված վերջին օրվանից առնվազն 12 օր առաջ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. փետրվարի 12 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թվականի փետրվարի 12-ի N 192-Ա որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Թորոսյան-վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնակատար (հանձնաժողովի նախագահ)
Ս. Սահադյան-վարչապետի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնակատար
Ա. Փիրումյան-վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար
Ս. Գևորգյան-վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության ավագ իրավաբանի պաշտոնակատար
Տ. Մուղնեցյան-վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության խորհրդական` կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող
Ն. Նազարյան-վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության ավագ մասնագետի պաշտոնակատար (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.02.2020, N 194-Ա | 14.02.2020, N 192-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|