Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-84
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-01.01.2003)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ նոյեմբեր 1996/21-22 (1121-1122) Հոդ.252
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
05.11.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.11.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«5» նոյեմբերի 1996 թ.

 

«ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակներ նշանակելու պայմանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածում`

ա) «ա» կետը լրացնել «բնակշահագործման գրասենյակների մանկավարժ-կազմակերպիչները» բառերով.

բ) «զ» կետը լրացնել «գրադարանավարները, խմբագիրները և մեթոդիստները» բառերով.

գ) «ը» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ը) ֆոնդապահները` ֆոնդապահ, ավագ ֆոնդապահ, գլխավոր ֆոնդապահ, պահպանող, ավագ պահպանող.

արխիվագետները` արխիվագետ, առաջին և երկրորդ կարգի արխիվագետներ, ավագ արխիվագետ, առաջատար արխիվագետ, գլխավոր արխիվագետ, մասնագետ, առաջին և երկրորդ կարգի մասնագետներ, առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող, ավագ գիտաշխատող, առաջատար գիտաշխատող, դիվանապահ (արխիվարիուս), մեթոդիստ, փորձագետ-մեթոդիստ, առաջին և երկրորդ կարգի մեթոդիստներ, ավագ մեթոդիստ, առաջատար մեթոդիստ, գլխավոր մեթոդիստ, առաջինից վեցերորդ կարգի արխիվ կարգավորողներ և բրիգադավարներ, տեսուչ, ավագ տեսուչ.

հնագիրները (պալեոգրաֆ)` հնագիր, առաջին և երկրորդ կարգի հնագիրներ, ավագ հնագիր, առաջատար հնագիր, գլխավոր հնագիր, թարգմանիչ, գրադարանավար, ավագ գրադարանավար, մատենագետ (բիբլիոգրաֆ), ավագ մատենագետ.

հնագրագետները (արխեոգրաֆ)` հնագրագետ, առաջին և երկրորդ կարգի հնագրագետներ, ավագ հնագրագետ, առաջատար հնագրագետ, գլխավոր հնագրագետ, սրբագրիչ, առաջին և երկրորդ կարգի սրբագրիչներ, խմբագիր, առաջին և երկրորդ կարգի խմբագիրներ, ավագ խմբագիր, տեխնիկական խմբագիր.

ապարատավարները` ապարատավար, ավագ ապարատավար, համակարգչի ապարատավար, ինժեներ, ավագ ինժեներ, օպերատոր, հսկող, հսկող վարպետ, ավագ հսկող վարպետ, ստուգող, տեխնիկ, վարպետ տեխնիկ, հերթապահ տեխնիկ, ավագ հերթապահ տեխնիկ, լաբորանտ, ավագ լաբորանտ, մոնտաժող, հայտածող.

երևակողները` երևակող, վարպետ երևակող, ավագ վարպետ երևակող, լաբորանտ, ավագ լաբորանտ, լուսանկարիչ.

վերականգնողները` վերականգնող, վարպետ վերականգնող, ավագ վարպետ վերականգնող, ախտահանող, լաբորանտ.

կազմարարները` կազմարար, վարպետ-կազմարար, ավագ վարպետ-կազմարար, լաբորանտ.

արխիվային վարչության, պետական արխիվի, գերատեսչական արխիվի, պետական արխիվի մասնաճյուղի, բաժինների, գրադարանների, լաբորատորիաների, արխիվային ծառայությունների կենտրոնի, արխիվ կարգավորող գրասենյակի, ընթերցասրահի, արխիվադարանի պետերը և տեղակալները, տնօրենները և փոխտնօրենները, վարիչները և տեղակալները»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

28 նոյեմբերի 1996 թ.

ՀՕ-84

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան