Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1509
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2020.03.20/10(678) Հոդ.198
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
25.02.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2020

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

  

Քաղ. Երևան

25 փետրվարի 2020 թ.

 

2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «1992 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՉՈՐՐՈՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Գ. Բալայանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2017 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված «1992 թվականի մայիսի 15-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» չորրորդ արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2019 թվականի դեկտեմբերի 12-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «1992 թվականի մայիսի 15-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» չորրորդ արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 30-ին Մինսկում` 2000 թվականի հունիսի 20-ին ստորագրված` 1992 թվականի մայիսի 15-ի՝ «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) իրագործման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունից ելնելով:

Արձանագրությամբ նախատեսվում է դյուրացնել Կողմերի ազգային զինված ուժերի, այլ զորքերի, զինվորական կազմավորումների, իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների սպառազինության և ռազմական տեխնիկայի` այդ թվում արտոնյալ պայմաններով ձեռքբերումն ու ձեռքբերման մեխանիզմները:

 

2. Արձանագրությամբ Համաձայնագրի 2-րդ հոդվածը լրացվում է հետևյալ պարբերությամբ. ռազմական նշանակության արտադրանքի գները ձևավորվում են ռազմական նշանակության արտադրանք մատակարարող (ծառայություններ մատուցող, աշխատանքներ կատարող) Կողմի՝ սեփական կարիքների համար ազգային զինված ուժերի, այլ զորքերի, զինվորական կազմավորումների, իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների պատվերների կատարման ժամանակ ռազմական նշանակության արտադրանքի համար գնագոյացումը կարգավորող օրենսդրությանը համապատասխան:

Այն դեպքում, երբ ռազմական նշանակության արտադրանքը չի գնվել ռազմական նշանակության արտադրանք մատակարարվող Կողմի ազգային զինված ուժերի, այլ զորքերի, զինվորական կազմավորումների, իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների սեփական կարիքների համար, արտոնյալ պայմաններով մատակարարման ժամանակ դրանց նկատմամբ գնագոյացումը ձևավորվում է արտադրող ձեռնարկությունների կողմից ազգային զինված ուժերի շահերից ելնելով, ռազմական նշանակության արտադրանքի պատվերների կատարման ժամանակ ռազմական նշանակության արտադրանք մատակարարող Կողմի օրենսդրությանը համապատասխան:

Արտոնյալ պայմաններով ռազմական նշանակության արտադրանք մատակարարող Կողմը, անհրաժեշտության դեպքում, ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերմամբ շահագրգիռ Կողմի հարցմամբ, տրամադրում է Համաձայնագրի դրույթներով ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման համար պայմանագրի (պայմանագրի նախագծի) պայմանների համապատասխանության մասին, այդ թվում՝ գների կազմավորման մասով, լիազորված մարմնի գրավոր հաստատումը:

 

3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված՝ արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2017 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված «1992 թվականի մայիսի 15-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» չորրորդ արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Հ. Թովմասյան

 

25 փետրվարի 2020 թվականի

ՍԴՈ-1509