ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2020 թվականի N 126-Ա
ԱՐԱՄ ԹԱՆԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1807-Ն որոշմամբ սահմանված Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի գործունեության կարգի 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արամ Ալեքսանդրի Թանանյանին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդ՝ 3 տարի ժամկետով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. փետրվարի 10 Երևան |