Գլխավոր տեղեկություն
Համար
N 145-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.02.19/12(1567) Հոդ.147
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.02.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 փետրվարի 2020 թվականի N 145-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 75-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի «Օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված փրկարարական ծառայողներին դրամական վճարների չափը և վճարման կարգը սահմանելու մասին» N 75-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման վերնագիրը և 1-ին կետը, հավելվածի վերնագիրը, 1-ին, 2-րդ և 4-րդ կետերը «ուսման» բառից հետո լրացնել «և վերապատրաստման» բառերով.

2) որոշման նախաբանը «օրենքի» բառից հետո լրացնել «34-րդ հոդվածի 4-րդ մասին և» բառերով.

3) որոշման հավելվածի 2-րդ կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

NN
ը/կ

Պաշտոնների խումբը

Դրամական վճարը
(դրամ)

Ռուսաստանի Դաշնության ուսումնական հաստատությունների ունկնդիրների համար

այլ օտարերկրյա պետությունների
ուսումնական հաստատությունների ունկնդիրների համար

1.

Փրկարարական ծառայության բարձրագույն պաշտոններ

150 000

200 000

2.

Փրկարարական ծառայության գլխավոր պաշտոններ

135 000

180 000

3.

Փրկարարական ծառայության ավագ պաշտոններ

117 000

162 000

4.

Փրկարարական ծառայության միջին պաշտոններ

108 000

153 000

5.

Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոններ

99 000

144 000

».

 

4) որոշման հավելվածի 3-րդ կետում «18.000» թիվը փոխարինել «99 000» թվով.

5) որոշման հավելվածի 5-րդ կետում՝

ա. «սովորող» բառից հետո լրացնել «կամ վերապատրաստվող» բառերը,

բ. հանել «աշխատակազմի» բառը:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում անհրաժեշտ վերաբաշխումների վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան


2020 թ. փետրվարի 14

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան