Գլխավոր տեղեկություն
Համար
N 1287-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.02.2020-12.03.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.10.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հոկտեմբերի 2018 թվականի N 1287-Ա

 

ՆԵՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Հիմք ընդունելով «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը`

1. Հաստատել Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության ներման հարցերով բաժնի պետն ի պաշտոնե հանդիսանում է Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի քարտուղար:

(որոշումը լրաց. 18.07.19 N 968-Ա)

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

       

2018 թ. հոկտեմբերի 1

Երևան

 

   

      

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

հոկտեմբերի 1-ի N 1287-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՆԵՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

  

Ռ. Բադասյան

-

ՀՀ արդարադատության նախարար
(հանձնաժողովի նախագահ)

Գ. Բալայան

-

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Ա. Սմբատյան

-

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Ռ. Բազիկյան

-

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի
տեղակալ

Դ. Մելքոնյան

-

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)

Տ. Եսայան

-

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Հ. Ասատրյան

-

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր
(համաձայնությամբ)

Ս. Գալյան

-

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Գ. Սիմոնյան

-

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ (համաձայնությամբ)

Ջ. Հակոբյան

-

ՀՀ վարչապետի խորհրդական

Կ. Գրիգորյան

-

ՀՀ վարչապետի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների շնորհման բաժնի պետ

Ա. Տեր-Տաճատյան

-

ՀՀ հանրային խորհրդի անդամ (համաձայնությամբ)

Ա. Գաբուզյան

-

Երևանի պետական համալսարանի իրավագիտության
ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, քրեաբան (համաձայնությամբ)

Հ. Հովհաննիսյան

-

Երևանի պետական համալսարանի հոգեբանության
ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբան (համաձայնությամբ)

Դ. Ղազարյան

-

«Հայաստանի երաժշտական ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահ, պրոֆեսոր (համաձայնությամբ)

Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյան

-

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ, քրեակատարողական հիմնարկների հովվության հոգևոր տեսուչ (համաձայնությամբ)

(հավելվածը փոփ. 02.04.19 N 332-Ա, 18.07.19 N 968-Ա, 29.08.19 N 1214-Ա, 10.02.20 N 171-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան