Գլխավոր տեղեկություն
Համար
N 235-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.02.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 փետրվարի 2020 թվականի N 235-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 67-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի փետրվարի 7-ի «Հայաuտանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական uահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման միջոցառումների մաuին» N 67-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 2-րդ կետում և 3-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտե» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման հավելվածում՝

ա. «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար» բառերով,

բ. «ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի» բառերը փոխարինել «ՀՀ կադաստրի կոմիտեի» բառերով,

գ. «ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ» բառերով,

դ. «ՀՀ գյուղատնտեuության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերով,

ե. «ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ» բառերը հանել:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. փետրվարի 21

Երևան