Գլխավոր տեղեկություն
Համար
N 166-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.03.12/21(1576) Հոդ.171
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.02.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 փետրվարի 2020 թվականի N 166-Ն

 

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման 10-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի «1212 Տարածքային զարգացում» ծրագրի «12008 Ֆինանսական փոխհատուցում տեղական ինքնակառավարման մարմիններին» միջոցառման գծով նախատեսված 3,486,363.7 հազ. դրամ գումարը տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրելու համար հատկացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 4, 8 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացում` համաձայն NN 3, 4 և 5 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝ համայնքներին դրամաշնորհները տրամադրել` համապատասխան մարզի համայնքների հետ կնքված դրամաշնորհի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

          

2020 թ. փետրվարի 14

Երևան

 

    

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

փետրվարի 13-ի N 166-Ն որոշման

 

    

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

փետրվարի 13-ի N 166-Ն որոշման

(հավելվածը խմբ., փոփ. 20.02.20 N 191-Ն)

 

    

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

փետրվարի 13-ի N 166-Ն որոշման

 

    

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

փետրվարի 13-ի N 166-Ն որոշման

 

    

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2020 թվականի

փետրվարի 13-ի N 166-Ն որոշման