ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2020 թվականի N 93-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 13.03.20 N 347-Ա)
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով` ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ 13.03.20 N 347-Ա)
1.1. Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
(1.1-ին կետը լրաց. 13.03.20 N 347-Ա)
2. Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն առկա իրավիճակի և իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունվարի 30 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2020 թ. հունվարի 30-ի N 93-Ա որոշման |
(գլխագիրը փոփ. 13.03.20 N 347-Ա)
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Ավինյան | - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ) | |
Ա. Թորոսյան | - ՀՀ առողջապահության նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ) | |
Ա. Հարությունյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար | |
Տ. Խաչատրյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար | |
Լ. Ղալթաղչյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ | |
Վ. Տերտերյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ | |
Վ. Դանիելյան | - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ | |
Ա. Հայրապետյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ | |
Լ. Նանուշյան | - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ | |
Ա. Ադոնց | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | |
Ա. Հարությունյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ | |
Ս. Հայրապետյան | - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ | |
Հ. Մհրյան | - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ | |
Շ. Ներսիսյան | - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ | |
Ս. Սաֆարյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ | |
Տ. Ռևազյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ | |
Հ. Ավագյան | - ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար | |
Գ. Ավետիսյան | - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար | |
Ա. Վանյան | - ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն | |
Ե. Զայցև | - Առողջապահության համաշախարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար (համաձայնությամբ) | |
Զ. Բեգլարյան | - ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրերի համակարգող (համաձայնությամբ) |
(հավելվածը փոփ., լրաց. 13.03.20 N 347-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2020 թ. հունվարի 30-ի N 93-Ա որոշման |
Կ Ա Ր Գ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության՝ հանձնաժողովի նախագահի կողմից: Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում և իրականացվում են այն հաշվարկով, որպեսզի պատշաճ կերպով ապահովվի Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունվարի 30-ի N 93-Ա որոշման 1-ին կետում նշված՝ հանձնաժողովի ստեղծմամբ հետապնդվող նպատակի արդյունավետ կենսագործումը:
2. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն կեսը:
3. Հանձնաժողովի նախագահը վարում է հանձնաժողովի նիստերը, համակարգում հանձնաժողովի աշխատանքները և իրավիճակից բխող ցուցումներ է տալիս հանձնաժողովի անդամներին:
4. Հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել նաև հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրված անձինք:
5. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից որոշված վայրում և ժամին:
6. Հանձնաժողովի օրակարգը ձևավորվում է նիստի մեկնարկին՝ հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված առաջարկների հաշվառմամբ՝ հանձնաժողովի նախագահի հաստատմամբ:
7. Հարցի քննարկման արդյունքների հիման վրա հանձնաժողովի նախագահն առաջարկում է հարցի վերաբերյալ ընդունել որևէ որոշում, որը համարվում է ընդունված, եթե հանձնաժողովի անդամներից որևէ մեկը չի առարկում: Առարկության դեպքում տվյալ հարցը քվեարկության դնելու կամ դրա քննարկումը հետաձգելու հարցը որոշում է հանձնաժողովի նախագահը: Հարցը քվեարկության դրվելու դեպքում որոշումներն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ՝ բանավոր քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Քվեարկության դրված հարցին հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ՝ կողմ կամ դեմ:
8. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կողմից և նիստին հաջորդող երկօրյա ժամկետում ներկայացվում են հանձնաժողովի նախագահի ստորագրմանը:
9. Հանձնաժողովի որոշումների բովանդակությունն արտացոլվում է արձանագրության մեջ:
(հավելվածը լրաց. 13.03.20 N 347-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |