ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 2020 թվականի N 67-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից իրականացվող՝ 25,212,310 դրամ ընդհանուր արժողությամբ «Բազմաբնակարան շենքի նորոգման աշխատանքներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401)՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀՎՀՀ՝ 00006479) և «Միհրշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00930335) 2019 թվականի հունիսի 3-ին կնքված N 012Ա/019 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Էջմիածին քաղաքի Մ. Խորենացի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի երրորդ հարկի նորոգման աշխատանքների իրականացում՝ 25,212,310 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. փետրվարի 5 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. փետրվարի 5-ի N 67-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԵՆՔԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ»
1. |
Ծրագրի նպատակը | Ծրագրի նպատակն է ՀՀ, քաղ. Էջմիածնում, Մ. Խորենացի փ. թիվ 1 հասցեում գտնվող բազմաբնակարանային շենքի երրորդ հարկում կատարել նորոգման աշխատանքներ: |
2. |
Ծրագիրը բարեգործական որակելու նպատակները |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը (բարեգործները) |
Հայկական բարեգործական ընդհանուր միություն |
4. |
Ծրագրի կատարողը |
Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի ՀՎՀՀ 04703401 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
քաղ. Էջմիածին, Մ. Խորենացի փողոց թիվ 1 քաղաքաշինական |
6. |
Ծրագրի բյուջեն |
25,212,310 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Մ. Խորենացի փողոցի թիվ 1 հասցեում բազմաբնկարանային շենքի 3 հարկի բնակիչներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2019 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2020 թվականի ապրիլի 3-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է ՀՀ, քաղ. Էջմիածնում, Մ. Խորենացի փ. թիվ 1 հասցեում գտնվող բազմաբնակարանային շենքի երրորդ հարկում կատարել նորոգման աշխատանքներ: |
10. |
Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը |
Նախատեսվում է ՀՀ, քաղ. Էջմիածնում, Մ. Խորենացի փ. թիվ 1 հասցեում գտնվող բազմաբնակարանային շենքի երրորդ հարկում կատարել նորոգման աշխատանքներ՝ 25,212,310 դրամով: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2019 թ. դեկտեմբերի 17-ից մինչև 2020 թ. ապրիլի 3-ը: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Այլ ծախսեր նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա-վարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ |
Էջմիածնի քաղաքապետարանի հետ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ֆինանսական բաժնի հետ, ինչպես նաև ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|