Գլխավոր տեղեկություն
Համար
N 894-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
24.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
24.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2019 թվականի N 894-Ա

 

ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Թումանյան 21/1, բն. 5, ՀՎՀՀ՝ 02570903) իրականացվող՝ 3,727,500 դրամ ընդհանուր արժողությամբ «Համակարգչային տեխնիկայի նվիրատվություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման նպատակով Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 02570903)՝ «Այ Սթոր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02609826) 2019 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչային տեխնիկայի մատակարարում՝ 3,727,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Թուֆենկյան բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

  

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. դեկտեմբերի 24

Երևան

 

   

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

դեկտեմբերի 24-ի N 894-Ա

որոշման

  

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ»

    

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակին համակարգիչների նվիրատվություն

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից

3.

Բարեգործը

Թուֆենկյան Հիմնադրամ ընկերություն (գրանցված ԱՄՆ, Նյու Յորք նահանգ,
ք. Նյու Յորք, 3-րդ Ավենյու 919)

4.

Ծրագիրը կատարողը

Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Թումանյան 21/1, բն. 5, ՀՎՀՀ` 02570903)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, պետական կառավարում

6.

Ծրագրի բյուջեն

3,727,500 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թվականի հունվարի 10-ից մինչև 2020 թվականի փետրվարի 10-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Տեխնիկական վերազինման նպատակով համակարգչային տեխնիկայի ձեռքբերում՝ 3,727,500 դրամ արժողությամբ
2020 թվականի հունվարի 10-ից մինչև 2020 թվականի փետրվարի 10-ը

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

 Յոթ համակարգչի ձեռքբերում, ընդհանուր արժեքը` 3,727,500 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

    

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան