Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-90
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.1996-12.04.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ դեկտեմբեր 1996/23-24(1123-1124) Հոդ.294
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.12.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.12.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.04.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«3» դեկտեմբերի 1996 թ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 93 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

«Օրենսդրական նախաձեռնության հեղինակի և գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ առանձին հարցի քննարկման համար Ազգային ժողովը կարող է սահմանել այլ կարգ: Այդ կարգով չի կարող սահմանափակվել զեկուցողներին հարց տվողների և ելույթ ունեցողների թիվը, ինչպես նաև կրճատվել Ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված ելույթի կամ հարց տալու տևողությունը: Նշված կարգը ներկայացնում է օրենսդրական նախաձեռնության հեղինակը, և Ազգային ժողովն այդ կապակցությամբ որոշում է ընդունում առանց քննարկման»:

 

Հոդված 2. Օրենքի 119 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

«Օրենսդրական նախաձեռնության հեղինակի և գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ առանձին օրենքներ կարող են քննարկվել և ընդունվել Ազգային ժողովի որոշմամբ սահմանված հատուկ ընթացակարգով: Նշված ընթացակարգը ներկայացնում է օրենսդրական նախաձեռնության հեղինակը, և Ազգային ժողովն այդ կապակցությամբ որոշում է ընդունում առանց քննարկման»:

 

Հոդված 3. Օրենքի 123 հոդվածի երրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով`

«Այս դեպքում սահմանված ժամկետում ներկայացված առաջարկությունների հեղինակներն ունեն մինչև հինգ րոպե տևողությամբ ելույթի իրավունք, որից հետո հիմնական զեկուցողն ունի մինչև տասը րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթի իրավունք: Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցողը կարող է հրաժարվել նախագիծն իր համար ընդունելի ուղղումներով ամբողջությամբ ընդունելու մասին առաջարկից, որի դեպքում գործում է սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված կարգը»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

25 դեկտեմբերի 1996 թ.

ՀՕ-90