ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2020 թվականի N 98-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշո ւմ է.
1. Հայաստանի Հանրապետության վտանգավոր տարածքներում պայթեցման եղանակով քարերի հարկադիր իջեցման և հայտնաբերված պայթուցիկ սարքերի, պայթյունավտանգ առարկաների պայթեցման նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված 1829818,97 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը (պայթուցիկ նյութերն ու պայթեցման սարքերը) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. փետրվարի 3 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 98-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ
NN ը/կ |
Անվանումը |
Չափի միավորը |
Միավորի գինը (դրամ) |
Կարգը |
Նախատեսնում է հատկացնել |
Ընդհանուր արժեքը (դրամ) |
1. |
Տրոտիլ 200 գրամ |
կգ |
945,49 |
I |
3 |
2836.47 |
2. |
Ճայթիչ ԷԴՊռ |
հատ |
317,5 |
I |
15 |
4762.5 |
3. |
Պայթեցման մեքենա ՊՄ-4 |
հատ |
130200 |
I |
1 |
130200 |
4. |
Պայթեցման լար ՍՊՊ-2 |
մետր |
110,4 |
I |
500 |
55200 |
5. |
Ականորդի պայուսակ |
հատ |
30000 |
I |
4 |
120000 |
6. |
Ականազերծման լրակազմ |
լրակազմ |
650000 |
I |
2 |
1300000 |
7. |
Տրոտիլ մանրացված «Սահարա» |
կգ |
861,85 |
1 |
200 |
172370 |
8. |
Էլեկտրոդետոնատոր ԷԴՊռ |
հատ |
317,5 |
1 |
140 |
44450 |
Ընդամենը |
1829818.97 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |