ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 փետրվարի 2020 թվականի N 221-Ա
ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դերասան Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած՝ հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. փետրվարի 21 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թվականիփետրվարի 21-ի N 221-Ա որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Հարությունյան |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Կ. Բրուտյան |
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Վ. Տերտերյան |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
Ա. Սմբատյան |
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Տ. Վիրաբյան |
Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Վ. Մովսիսյան |
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյան |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) |
Ա. Իսկանդարյան |
«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Հ. Ղազանչյան |
«Հայաստանի թատերական գործիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ռ. Բաբայան |
«Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Ք. Մանարյան |
Ե. Մանարյանի որդի (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|