Գլխավոր տեղեկություն
Համար
N 220-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.02.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 փետրվարի 2020 թվականի N 220-Ա

 

ՅՈՒՐԻ ԴԱՎԹՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. փետրվարի 21

Երևան

     

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

փետրվարի 21-ի N 220-Ա

որոշման

   

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՅՈՒՐԻ ԴԱՎԹՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    

Ա. Հարությունյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար (հանձնաժողովի նախագահ)

Կ. Բրուտյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Վ. Տերտերյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Ա. Սմբատյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Տ. Վիրաբյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Վ. Մովսիսյան

- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Հովնան եպիսկոպոս Հակոբյան

- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)

Ա. Իսկանդարյան

- «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Ղազանչյան

- «Հայաստանի թատերական գործիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Կ. Շահբազյան

- «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Կ. Օրբելյան

- «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Հովհաննիսյան

- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր (համաձայնությամբ)

Հ. Բարխուդարյան

- Յ. Դավթյանի դուստր (համաձայնությամբ)

     

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան