Գլխավոր տեղեկություն
Համար
N 174-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.03.12/21(1576) Հոդ.176
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.02.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 փետրվարի 2020 թվականի N 174-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 424-Ն ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1024-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու, Շիրակի մարզպետարաններին գույք ամրացնելու և գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 424-Ն որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետում «2019 թվականի նոյեմբերի 1» բառերը փոխարինել «2020 թվականի նոյեմբերի 30» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները հաստատելու մասին» N 1024-Ն որոշման N 3 հավելվածի 5-րդ տողի 13-րդ սյունակում «22,539,860.4» թիվը փոխարինել «5,587,262.4» թվով, իսկ «Ընդամենը» տողի 13-րդ սյունակում «692,688,025.2» թիվը՝ «675,735,427.2» թվով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

          

2020 թ. փետրվարի 21

Երևան