Basic information
Number
N 1838-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (30.12.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2019.12.23/96(1549) Հոդ.1209.2
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
19.12.2019
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
19.12.2019
Effective date
30.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2019 թվականի N 1838-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 1136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի «Ցեմենտներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1136-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝

1) 4-րդ կետը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«հայտատու` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձ կամ Հայաստանի Հանրապետությունում նրանց լիազոր ներկայացուցիչը կամ Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության տարածքում օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ցեմենտ արտադրող իրավաբանական անձ, որը սույն տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համապատասխանության հավաստման նպատակով դիմում է համապատասխանության գնահատման մարմնին.».

2) N 3 աղյուսակում «Ցուցանիշի անվանում» սյունակի 3-րդ և 4-րդ տողերում «կլինկերում» բառը փոխարինել «ցեմենտում» բառով.

3) 29-րդ և 30-րդ կետերում «արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը» բառերն իրենց հոլովաձևերով փոխարինել «հայտատու» բառով՝ համապատասխան հոլովաձևով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 19

Երևան