Գլխավոր տեղեկություն
Համար
N 89-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.01.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.01.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.01.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հունվարի 2020 թվականի N 89-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2020 թվականի հունվարի 31-ին Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Վահե Հակոբյանինը, Արմեն Խաչատրյանինը, Մանվել Ավետիսյանինը, Դավիթ Գևորգյանինը, Արև Հակոբյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Վարոս Սիմոնյանինը, Մնացական Բիչախչյանինը և Արման Չիլինգարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ Հովհաննես Ազիզյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության.

3) Շավարշ Քոչարյանինը, Արթուր Գրիգորյանինը և Հովսեփ Մաթևոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Դավիթ Ղամբարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

4) Միքայել Փաշայանինը՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին հատկացված միջոցների հաշվին.

5) Հովհաննես Վարդանյանինը, Ղազար Ղազարյանինը, Վահագն Աբգարյանինը, Դավիթ Աբազյանինը, Արարատ Խուդոյանինը և Արթուր Մուրադյանինը՝ պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

6) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օդանավակայանում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

5. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2020 թվականի հունվարի 31-ին՝ Երևան-Ալմաթի-Երևան երթուղով։

7. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. հունվարի 24

Երևան

 

  

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

հունվարի 24-ի N 89-Ա

որոշման

   

Կ Ա Զ Մ

 

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

       

Պաշտոնական պատվիրակություն  

Ն. Փաշինյան

- ՀՀ վարչապետ

Մ. Գրիգորյան

- ՀՀ փոխվարչապետ (29.01.2020 թ. -31.01.2020 թ.)

Շ. Քոչարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
 (29.01.2020 թ. -31.01.2020 թ.)

Գ. Ղալաչյան

- ՀՀ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Վ. Սիմոնյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
 (29.01.2020 թ. -31.01.2020 թ.)

Հ. Թաշչյան

- ՀՀ վարչապետի օգնական

Մ. Փաշայան

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
(29.01.2020 թ. -01.02.2020 թ.)

Հ. Ազիզյան

- ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական՝ հասարակական հիմունքներով
(փորձագետ, 29.01.2020 թ. –31.01.2020 թ.)

Վ. Հակոբյան

- ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

Ա. Խաչատրյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար

Մ. Ավետիսյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ (26.01.2020 թ. – 31.01.2020 թ.)

Դ. Ղամբարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի պետ 
 (26.01.2020 թ. – 31.01.2020 թ.)

Դ. Գևորգյան

- ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու (29.01.2020 թ. – 31.01.2020 թ.)

Ա. Գրիգորյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության պետի պաշտոնակատար (29.01.2020 թ. -31.01.2020 թ.)

Մ. Բիչախչյան

- ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ (29.01.2020 թ. – 31.01.2020 թ.)

Ա. Չիլինգարյան

- ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի տեղակալ (29.01.2020 թ. -31.01.2020 թ.)

Ա. Հակոբյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ (26.01.2020 թ. -31.01.2020 թ.)

Հ. Մաթևոսյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության կցորդ (29.01.2020 թ. -31.01.2020 թ.)

Կ. Ազատյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության
 և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

Ա. Շահինյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության
 և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

Տ. Մեհրաբյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության
 և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ

Անվտանգություն

Հ. Վարդանյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության առաջին բաժնի պետի տեղակալ

Ղ. Ղազարյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Վ. Աբգարյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(26.01.2020 թ. –31.01.2020 թ.)

Դ. Աբազյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (26.01.2020 թ.-31.01.2020 թ.)

Ա. Խուդոյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Ա. Մուրադյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ

Մ. Իսախանյան

- Հանրային հեռուստաընկերության թղթակից

(համաձայնությամբ)

Հ. Թումանյան

- Հանրային հեռուստաընկերության օպերատոր

(համաձայնությամբ)

Փ. Ֆահրադյան

- «Նոր Հայաստան» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)

Ի. Մանասյան

- «Նովոստի Արմենիա» լրատվական գործակալության թղթակից (համաձայնությամբ)

Կ. Ղազարյան

- Հանրային ռադիոընկերության թղթակից (համաձայնությամբ)

  

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան