ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 2020 թվականի N 196-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ամրացված՝ 1550 «Avigilon 2.0C-H4SL-BՕ1-IR» մակնիշի տեսախցիկները և 1550 հատ «PoE-Injector-STD-EՍ Single port» մակնիշի տեսախցիկին հարակից սնուցման սարքերը 6 ամիս ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրի կնքումը և սարքավորումների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. փետրվարի 24 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|