Գլխավոր տեղեկություն
Համար
N 207-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.02.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2020 թվականի N 207-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 38-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 19-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի N 68-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 38-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման հավելվածի «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝

ա. «ՀՀ կրթության և գիտության նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բառերով,

բ. «Հ. Սիմիդյան-ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Հ. Սիմիդյան-ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)» բառերով,

գ. «Ա. Անափիոսյան-ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Մարտիրոսյան-ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ» բառերով,

2) որոշման հավելվածի «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝

ա. «Ք. Մարուքյան-«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ՍՄԱՐԹ գործառնությունների տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Համբարձումյան-«Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով,

բ. «Ա. Սարգսյան-«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի զարգացման գծով պրոդյուսեր (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան-«Երիտասարդական հայացք» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)» բառերով.

3) որոշման հավելվածի «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Ռ. Ասրյան-Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Զ. Գրիգորյան-Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերով:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. փետրվարի 19

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան