ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2019 թվականի N 931-Ա
«ՋԵՐՄԻԿ ԱՆԿՅՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՋԵՐՄԻԿ ԱՆԿՅՈՒՆ» ԽՄԲԱՅԻՆ ՏՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի կողմից իրականացվող` 3,161,248 դրամ արժողությամբ «Ջերմիկ անկյուն» խմբային տների ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի (ՀՎՀՀ` 01242562) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի) հետ (ՀՎՀՀ` 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված` N 012.08.13 0661 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 1,012,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02655115) 2017 թվականի նոյեմբերի 25-ին կնքված` N 01-0017-2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 165,356 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՓԲԸ-ի) հետ (ՀՎՀՀ` 02500052) 2009 թվականի փետրվարի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 84,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520882) 2014 թվականի դեկտեմբերի 3-ին կնքված` N 262051 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 345,523 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «էՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00930884) 2018 թվականի հոկտեմբերի 6-ին կնքված` N Կ 01-0184 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազասպառման կենցաղային համակարգի տեխնիկական սպասարկման և հրահանգավորման ծառայությունների մատուցում (2 անգամ)` 31,490 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2018 թվականի հունիսի 21-ին կնքված` N 051061812265 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 1,012,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02655115) 2018 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված` N 7-188-0-0-40 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման ծառայությունների մատուցում` 165,356 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520882) 2018 թվականի հունիսի 28-ին կնքված` N 0227445 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 345,523 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Ջերմիկ անկյուն» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. դեկտեմբերի 24 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թ. դեկտեմբերի 24-ի N 931-Ա որոշման |
«ՋԵՐՄԻԿ ԱՆԿՅՈՒՆ» ԽՄԲԱՅԻՆ ՏՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
«Ջերմիկ անկյուն խմբային տների» ծրագրի նպատակն է՝ միայնակ, խնամքի կարիք ունեցող, մտավոր հաշմանդամների կենսապահովման նվազագույն պայմանների և կացարանի ապահովումը: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում ՀՀ օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Ջերմիկ անկյան բարեկամներ» ինկորպորացիա, հասցե` ԱՄՆ, 1037, Արիզոնա 85280 |
4. |
Ծրագիրը կատարողը |
Ծրագիրն իրականացվում է « Ջերմիկ անկյուն» հիմնադրամի կողմից: |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում` Երևանի Աջափնյակ վարչական շրջան, Սիլիկյան թաղ., 4-րդ փող., 1-ին նրբ., 14/16-1 տուն և Կոտայքի մարզ, գյուղ Առինջ 20 փ., 6 տուն հասցեներում, բնագավառը` սոցիալական: |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3 161 248 (երեք միլիոն հարյուր վաթսունմեկ հազար երկու հարյուր քառասունութ) ՀՀ դրամ` առանց ավելացված արժեքի հարկի: |
7. |
Բարեգործություն ստացողը |
1) «Ջերմիկ անկյուն» խմբային տան, որը գործում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղ., 4-րդ փող., 1-ին նրբ., 14/16-1 տուն հասցեում, բնակիչներն են` 18 տարին լրացած, հատուկ կրթահամալիրները ավարտած, մտավոր և ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձիք: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագրի իրականացման ժամկետն է` 01 հունվար 2020 թ.-31 դեկտեմբեր 2020 թ. (շարունակելի): |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
«Ջերմիկ անկյուն» խմբային տան, որը գործում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղ., 4-րդ փող., 1-ին նրբ., 14/16-1 տուն հասցեում, գործունեության ընթացքում կատարվում են կոմունալ վճարումներ, որի տարեկան հաշվարկը կազմում է 1638369 (մեկ միլիոն վեց հարյուր երեսունութ հազար երեք հարյուր վաթսունինը) դրամ (առանց ավելացված արժեքի հարկի), որից` գազ-1012000 դրամ, ջուր-165356 դրամ, էլեկտրաէներգիա – 345523 դրամ, հեռախոսակապ – 84000 դրամ, գազի սպասարկում- 31490 դրամ: Ծրագրի շրջանակներում միջոցառումները նախատեսվում է իրականացնել 01.01.2020-31.12.2020 թթ. ընկած ժամանակահատվածի ընթացքում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ակնկալվում է հարկային արտոնություն ստանալ հետևյալ գործարքների մասով` |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապ-ված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է համագործակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Երևան քաղաքի քաղաքապետարանի, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի, Կոտայքի մարզպետարանի, Առինջի համայնքի վարչական շրջանի և այլ հասարակական ու միջազգային կազմակերպությունների հետ: Ինչպես նաև նախատեսվում է համագործակցություն սոցիալական աջակցության տարածքային մարմինների հետ՝ շահառուների ընտրության շրջանակներում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
«Ջերմիկ անկյուն» հիմնադրամը պարբերաբար և նաև իրենց պահանջով հաշվետվություն է ներկայացնում բարեգործին: |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|