Գլխավոր տեղեկություն
Համար
N 938-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

24 դեկտեմբերի 2019 թվականի N 938-Ա

 

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

  

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 11,700,000 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նշված ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

     

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. դեկտեմբերի 24

Երևան

      

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

դեկտեմբերի 24-ի N 938-Ա որոշման

     

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

Բնապահպանական պայմանների բարելավում

      

1.

Ծրագրի նպատակը

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում թափուկի վերամշակում՝ տարածքը թափուկից մաքրելու նպատակով

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում ՀՀ օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

Կովկասի բնության հիմնադրամ

4.

Ծրագիրը կատարողը

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ, Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Կարմիր բանակի 56, ՀՎՀՀ՝ 08602899

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Նորատուս, շրջակա միջավայրի բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

11 700 000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2019 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջև 04.10.2019թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2019-2020 թվականների ծրագիր` 05.12.2019թ.-31.01.2020թ., բյուջեն – 11 700 000 ՀՀ դրամ, այդ թվում` այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում – 11 700.0 հազար դրամ։
Բրիկետների մեծ մասն անհատույց տրամադրվելու է Գեղարքունիքի մարզի կրթական հաստատություններին, մյուսը մասն իրացվելու է՝ ինքնածախսը ապահովելու նպատակով, շահույթ չի հետապնդվելու:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 11 700.0 հազար դրամ, այդ թվում`
մամլիչներ – 5400.0 հազար դրամ փայտի, ցելյուլոզայի, թղթի կամ ստվարաթղթի չորացման սարքեր – 1800.0 հազար դրամ, մանրիչ մեքենաներ – 3200.0 հազար դրամ, մանրիչ մեքենաներ – 1300.0 հազար դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, շրջակա միջավայրի նախարարությանը և ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազորված մարմնին:

  

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան