Basic information
Number
N 1801-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (14.12.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
12.12.2019
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
13.12.2019
Effective date
14.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2019 թվականի N 1801-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը և 19-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից օգտագործվող, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Nissaո X-Trial» մակնիշի ավտոմեքենան (նույնականացման համարը՝ JN1BT2MWՕGW004344, արտադրության տարեթիվը՝ 2016 թվական, սկզբնական արժեքը՝ 15400 հազ. դրամ, հաշվեկշռային արժեքը՝ 8097,8 հազ. դրամ) ամրացնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին։

2. Առաջարկել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմեքենայի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Սահմանել, որ գույքի հաշվառման և հանձնման-ընդունման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2019 թ. դեկտեմբերի 13

Երևան