ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2019 թվականի N 930-Ա
«ԱՐՄԵՆԻԱՆ ԼԱՅԹՀԱՈՒՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՊՆԱԿ ՄԸ ԿԵՐԱԿՈՒՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 16,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Պնակ մը կերակուր» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. դեկտեմբերի 24 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թ. դեկտեմբերի 24-ի N 930-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՊՆԱԿ ՄԸ ԿԵՐԱԿՈՒՐ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ցուցաբերել սոցիալական աջակցություն Արմավիրի մարզի 4 գյուղերի և Վաղարշապատ քաղաքի սոցիալապես անապահով միայնակ մեծահասակներին: |
2. |
Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը |
Ծրագրի շրջանակներում, ՀՀ օրենքով սահմանված կարգով, նախատեսվում է օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
ԱՄՆ քաղաքացիներ, Կալիֆոռնիա նահանգի Սիլ Բիչ քաղաքի բնակիչներ, ամերիկահայ բարեգործներ տեր և տիկին Ղազարյանները և նրանց ընտանիքը |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամ, իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Չարենցի 58-5, գործող հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Պտղունք, Վարդանանց 1, |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Արմավիրի մարզ, Պտղունք գյուղ, Վարդանանց 1, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
16000 տասնվեց հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ Արմավիրի մարզի 4 գյուղերի (Փարաքար, Արևաշատ, Մուսալեռ, Պտղունք) և Վաղարշապատ քաղաքի սոցիալապես անապահով մեծահասակները (36 հոգի) |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2020թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Արմավիրի մարզի Պտղունք գյուղում ՝Վարդանանց 1 հասցեում,գործում է «Պնակ մը կերակուր» ծրագիրը, որի շրջանակում սոցիալապես անապահով միայնակ մեծահասակներին տրամադրվում է՝ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) |
2020թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը ծրագիրն իրականացնելու համար նախատեսվում է՝ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր |
2020 թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը կազմակերպական ծախսերը կազմում են՝ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հիմնադրամի ընթացիկ գործունեությանը վերաբերող հաշվետվության ներկայացում հիմնադիր-գործադիր տնօրենին |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|