Գլխավոր տեղեկություն
Համար
N 4-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.01.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.01.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.01.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունվարի 2020 թվականի N 4-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի N 667-Լ որոշման 11-րդ կետով՝

1. 2020 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում Լյուքսեմբուրգում կայանալիք Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի կազմակերպման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի։

2. Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն N 3 հավելվածի։

4. Համաժողովի կազմակերպման ընթացքի մասին երկամսյա պարբերականությամբ զեկուցել Հայաստանի Հանրապետության վարչապետին։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

 2020 թ. հունվարի 22

Երևան

   

 

Հավելված N 1

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

 հունվարի 22-ի N 4-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Տիգրան Ավինյան

- ՀՀ փոխվարչապետ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

Տիգրան Խաչատրյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարար

Անդրեա Վիկտորին

- Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան (համաձայնությամբ)

Վարոս Սիմոնյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ավետ Ադոնց

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Իրինա Ղափլանյան

- ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

   

Սերժ Վարագ Սիսեռյան

- ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար

Վիկտորյա Այդինյան

- ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական

Վարդուհի Եսայան

- ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ռեֆերենտ

   

Գրիգոր Պետրոսյան

- Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի փոխնախագահ (համաձայնությամբ)

Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսա

- Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար (համաձայնությամբ)

Կարեն Ազարյան

- Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության առևտրի գծով պատասխանատու (համաձայնությամբ)

Բագրատ Ենգիբարյան

- «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

Ալեքսանդր Եսայան

- Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ (համաձայնությամբ)

Կարինե Սարգսյան

- Հայ-ամերիկյան առևտրի պալատի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Դիանա Սարումովա

- Հայաստանում եվրոպական բիզնես ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)

Դիթմար Շփիլ

- Գերմանական տնտեսական միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Արամ Նավասարդյան

- «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ (հանձնաժողովի քարտուղար, համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

 

Հավելված N 2

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

 հունվարի 22-ի N 4-Ա որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

հ/հ

Միջոցառում

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Հուլիս

Օգոստոս

Սեպտեմբեր

1.

Համաժողովի մասնակիցների ներգրավվում

                 

2.

Ոլորտների ընտրություն շահառուների հետ քննարկումների միջոցով

                 

3.

Համաժողովին ներկայացվելիք ծրագրերի մշակում և քննարկում շահագրգիռ կողմերի հետ

                 

4.

Աշխատանքների ամփոփում և ամբողջականացում

                 

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

 

Հավելված N 3

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

 հունվարի 22-ի N 4-Ա որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգը կարգավորում է 2020 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում Լյուքսեմբուրգում կայանալիք Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Գործունեության ընթացքում Հանձնաժողովը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի գործունեության նպատակն է՝ 2020 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում Լյուքսեմբուրգում կայանալիք Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի կազմակերպումը։

4. Հանձնաժողովի գործառույթներն են՝

1) համաժողովի հրավիրյալների ցանկի և համաժողովի օրակարգի հաստատումը.

2) համաժողովին ներկայացվելիք ծրագրերի ընտրությունը.

3) համաժողովի կազմակերպման աշխատանքներում բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացվածության ապահովումը։

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի և շրջաբերական գրությունների միջոցով, ինչպես նաև էլեկտրոնային կապի ժամանակակից միջոցներով (էլեկտրոնային փոստ, տեսակոնֆերանսներ և այլն): Հանձնաժողովի հերթական նիստերը գումարվում են առնվազն ամիսը մեկ անգամ:

6. Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ կարող են գումարվել արտահերթ նիստեր:

7. Հանձնաժողովի նիստերը վարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ Հանձնաժողովի անդամներից մեկը` Հանձնաժողովի նախագահի ցուցումով:

8. Հանձնաժողովի կողմից աշխատանքային գործընթացը Հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում կազմակերպվում է գրավոր հաղորդակցության միջոցով:

9. Հանձնաժողովի յուրաքանչյուր նիստից հետո կազմվում է նիստի արձանագրություն, և կարող են ընդունվել համապատասխան որոշումներ։

10. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի նիստերին մասնակցող Հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ընթացքում Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է։

11. Հանձնաժողովում մասնագիտական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու նպատակով կարող են ներգրավվել մասնավոր հատվածի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

12. Հանձնաժողովի յուրաքանչյուր նիստ սկսվում է նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման մասին համապատասխան ներկայացուցչի զեկուցմամբ։

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

13. Հանձնաժողովի նախագահը՝

1) հրավիրում և վարում է Հանձնաժողովի նիստերը.

2) որոշում է կայացնում Հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար հրավիրվող անձանց վերաբերյալ.

3) Հանձնաժողովի նիստերի ընթացքում կարող է տալ ցուցումներ և հանձնարարականներ.

4) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

14. Հանձնաժողովի քարտուղարը՝

1) նախապատրաստում է Հանձնաժողովի նիստի օրակարգին վերաբերող նյութեր և կազմակերպում նյութերի տրամադրումը Հանձնաժողովի անդամներին ամենաուշը նիստին նախորդող օրը.

2) արձանագրում է Հանձնաժողովի նիստի քննարկումները.

3) վարում է Հանձնաժողովի աշխատանքների հետ կապված գործավարությունը:

15. Հանձնաժողովի անդամները՝

1) անձամբ մասնակցում են Հանձնաժողովի նիստերին և աշխատանքներին, իսկ մասնակցության անհնարինության դեպքում՝ նրանց համաձայնությամբ՝ փոխարինող անձը.

2) կարող են Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել հարցեր՝ համապատասխան հիմնավորմամբ.

3) Հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնում են բանավոր կամ գրավոր կարծիք.

4) քվեարկում են Հանձնաժողովի նիստերի օրակարգում ներառված հարցերի շուրջ կայացվող որոշումների համար.

5) Հանձնաժողովի կողմից ընդունված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում ներկայացնում են գրավոր (հատուկ) կարծիք.

6) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ՝ հանդես են գալիս որպես հարցը նախապատրաստող և զեկուցող.

7) Հանձնաժողովի քննարկած հարցերի վերաբերյալ իրազեկում են իրենց կողմից ներկայացվող գերատեսչությանը, ինչպես նաև զեկուցում են գերատեսչության կողմից կատարված աշխատանքների մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան