Գլխավոր տեղեկություն
Համար
N 63-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.01.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.01.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.01.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

23 հունվարի 2020 թվականի N 63-Ա

   

ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

     

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեին`

1) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե» պետական կառավարչական հիմնարկի և «Ավիաուսումնական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջև 2019 թվականի հոկտեմբերի 9-ին կնքված N 1 «Դրամաշնորհ տրամադրելու մասին» պայմանագրում կատարել փոփոխություն` պայմանագրով նախատեսված ուսանողների թռիչքային պատրաստվածության դասընթացների ծառայությունների մատուցման կատարման ծրագրի ամփոփման ժամկետի ավարտը սահմանելով մինչև 2020 թվականի ապրիլի 20-ը.

2) «Ավիաուսումնական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և «ՖլայՄի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2019 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված N «ԱՈՒԿ-ՄԱ-ԾՁԲ-19/10/20» ծածկագրով պայմանագրի ծառայությունների մատուցման կատարման ժամկետի ավարտը սահմանել մինչև 2020 թվականի ապրիլի 15-ը ներառյալ:

        

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

      

2020 թ. հունվարի 24

Երևան