Basic information
Number
N 1876-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (12.12.2019-13.01.2023)
Status
Չի գործում
Source
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
11.12.2019
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
11.12.2019
Effective date
12.12.2019
Interrupt date
13.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

11 դեկտեմբերի 2019 թվականի N 1876-Ա

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 10-ի N 350-Ն որոշման հավելվածի 8-րդ կետի`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Նշանակել`

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.

3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 11

Երևան

        

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թվականի

դեկտեմբերի 11-ի N 1876-Ա որոշման

     

Ց Ա Ն Կ

     

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

       

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ (համաձայնությամբ)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն (համաձայնությամբ)

  

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
12.01.2023, N 16-Ա 13.01.2023, N 1876-Ա
Changed acts
Changing Act Corresponding incorporation