ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2019 թվականի N 929-Ա
«ԱՐՄԵՆԻԱՆ ԼԱՅԹՀԱՈՒՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 177,300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Հույսի ճրագ» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. դեկտեմբերի 24 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թ. դեկտեմբերի 24-ի N 929-Ա որոշման |
«Հույսի Ճրագ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Նյութական և ֆինանսական օգնություն՝ հասարակության սոցիալապես անապահով շերտերին: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում ՀՀ օրենքով սահմանված կարգով նախատեսվում է օգտվել հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
ԱՄՆ-ի քաղաքացիներ, Կալիֆորնիա նահանգի Սիլ Բիչ քաղաքի բնակիչներ, ամերիկահայ բարեգործներ՝ տեր և տիկին Ղազարյանները և նրանց ընտանիքը՝ Սեթա -Յունիս Ղազարյան Ենովքի (անձնագրի N AA0002802, տրված՝ 21.10.2013 թ., 02-ի կողմից) և Զուրաբ-Բարսեղ Ղազարյան Բարսեղի (անձնագրի N AA0002801, տրված՝ 21.10.2013 թ., 02-ի կողմից) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամ, իրավաբանական հասցե՝ քաղ. Երևան, Չարենցի 58-5, գործող հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Պտղունք, Վարդանանց 1, հեռ. 043 500 503, 0 դրամ սակագնով թեժ գիծ՝ 20-80, ՀՎՀՀ՝ 01557357 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ-ի ամբողջ տարածք, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
177300 (հարյուր յոթանասունյոթ հազար երեք հարյուր) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
1. ՀՀ մարզերի սոցիալապես անապահով կարիքավոր ընտանիքներ, այդ թվում նաև՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներ. |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2020 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. նյութական օգնության տրամադրում (հագուստ, կոշիկ, պայուսակ, գրենական պարագաներ, վերմակ և այլն) ՀՀ մարզերի սոցիալապես անապահով կարիքավոր ընտանիքներ, այդ թվում նաև՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներ 2. նյութական օգնության (հագուստ, կոշիկ, կենցաղային իրեր, անկողնային պարագաներ, հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ և այլն) տրամադրում Իրաքի, Սիրիայի փախստական ընտանիքներին 25000 (քսանհինգ հազար ) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. 3. Աջակցություն ֆիզիկական անձանց, հաշմանդամներին, բազմազավակ, սոցիալապես անապահով ընտանիքներին (էլեկտրական և պարզ սայլակ, քայլակ, հենակ մեծահասակի տակդիր և այլն) 20000 (քսան հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. 4. «Արմենիան Լայթհաուս» ԲՀ-ի շահառու ընտանիքներ (բազմազավակ, սոցիալապես անապահով, անաշխատունակ) նյութական օգնության տրամադրում 8000 (ութ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. |
5. «Արմենիան Լայթհաուս» ԲՀ-ի շահառու ընտանիքներ (բազմազավակ, սոցիալապես անապահով, անաշխատունակ) ֆինասական օգնության տրամադրում 12000 (տասներկու հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. 6. «Վաղարշապատի» ԲԿ-ին նյութական օգնություն (բժշկական պարագաներ) 4000 (չորս հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. 7. հիմնադրամի գրասենյակին տրամադրվող (շահառուների կենցաղակերպը բարելավելու նպատակով) ապրանքներ 3000 (երեք հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. 8. կազմակերպական ծախսերի հանրագումարը կազմում է 35300 (երեսունհինգ հազար երեք հարյուր) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ ● ավտոմեքենայի շահագործման ծախսեր՝ 2800 ( երկու հազար ութ հարյուր) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ● գրասենյակի աշխատողների աշխատավարձ՝ 22000 (քսաներկու հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ հարկերը, ● աուդիտի իրականացում՝ 2500 (երկու հազար հինգ հարյուր) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ● Գրասենյակային գույքի ձեռքբերում՝ 8000 (ութ հազար ) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, Նշված միջոցառումներն իրականացվելու են 2020թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը: | ||
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
2020 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը նախատեսվում է ՝ 1․հագուստի, կենցաղային իրերի, անկողնային պարագաների, խոհանոցային պարագաների, կոշիկների, հիգիենայի պարագաների ներմուծում՝ 123500 (հարյուր քսաներեք հազար հինգ հարյուր) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. 2. էլեկտրական և պարզ սայլակների, քալյակների ներմուծում հաշմանդամների համար՝ 3500 (երեք հազար հինգ հարյուր ) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. 3․ավտոմեքենայի շահագործման ծախսեր (բենզին, գազ, պահեստամասեր և այլն) 2800 ( երկու հազար ութ հարյուր) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. 4․աուդիտի իրականացում ՝ 2500 (երկու հազար հինգ հարյուր) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. 5. հիմնադրամի գրասենյակին տրամադրվող (շահառուների կենցաղակերպը բարելավելու նպատակով) ապրանքներ 3000 (երեք հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. 6. գրասենյակային գույքի ձեռք բերում՝ 8000 (ութ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր |
2020 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը կազմակերպական ծախսերի հանրագումարը կազմում է 35300 (երեսունհինգ հազար երեք հարյուր) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից՝ - ավտոմեքենայի շահագործման ծախսեր՝ 2800 (երկու հազար ութ հարյուր) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. - գրասենյակի աշխատողների աշխատավարձ՝ 22000(քսաներկու հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ հարկերը. - Աուդիտի իրականացում՝ 2500 (երկու հազար հինգ) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ. - գրասենյակային գույքի ձեռքբերում՝ 8000 (ութ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն - սոցիալական աջակցության տարածքային մարմիններ - տեղական ինքնակառավարման մարմիններ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրերի իրականացման վերաբերյալ հաշվետվության ներկայացում հիմնադիր-գործադիր տնօրենին և հոգաբարձուների խորհրդին, ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում՝ լիազորված մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |