Գլխավոր տեղեկություն
Համար
N 1722-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.01.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.11.27/83(1536) Հոդ.1073
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 նոյեմբերի 2019 թվականի N 1722-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 743-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝

1. Ֆինանսների նախարարության կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները՝

1) դադարեցնել ներքին աուդիտի վարչության գործունեությունը.

2) լիցենզավորման, գործունեության ծանուցման և գնահատման գործակալությունն անվանափոխել լիցենզավորման և գործունեության ծանուցման գործակալության:

2. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 743-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 11-րդ կետի 15-րդ ենթակետի «դ» պարբերությունը.

2) որոշման հավելվածի 32-րդ կետում՝

ա. ուժը կորցրած ճանաչել 17-րդ ենթակետը,

բ. 21-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21) լիցենզավորման և գործունեության ծանուցման գործակալություն:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ 1-ին կետի 1-ին ենթակետի և 2-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում 2020 թվականի հունվարի 21-ից:

(3-րդ կետը փոփ. 21.01.20 N 63-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 19

Երևան