Գլխավոր տեղեկություն
Համար
N 172-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.02.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 փետրվարի 2020 թվականի N 172-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. «Հյուսիս-հարավ» գազատարի հետ կապված և ենթակառուցվածքների ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր քննարկելու նպատակով 2020 թվականի փետրվարի 11-12-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ, ճանապարհածախս, այդ թվում՝ վրացական սահմանին մեքենայի ապահովագրավճարը) կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

       

2020 թ. փետրվարի 10

Երևան

      

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

փետրվարի 10-ի N 172-Ա

որոշման

      

Կ Ա Զ Մ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-12-Ը ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

      

Ս. Պապիկյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

Տ. Մելքոնյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ

Ա. Մուրադյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ

Լ. Ամիրխանյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության մասնագետ

      

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան