Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-48
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.04.1996-04.01.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1996/7-8(1107-1108) հոդ. 88, ՀՀ 27.04.96/81
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
02.04.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.04.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«2» ապրիլի 1996 թ.

 

«ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Բնության պահպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիմունքներից» հանել 7 հոդվածը:

 

ՀՈԴՎԱԾ 2. Հիմունքների 10 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 10. Բնության պահպանության լիազորված պետական մարմնի իրավասությունը

 

Բնության պահպանության նկատմամբ պետական հսկողության իրականացումը և բնական պաշարների օգտագործումը կարգավորում է լիազորված պետական մարմինը, որի իրավասությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության բնության պահպանության լիազորված պետական մարմնի մասին կանոնադրությամբ:

Բնության պահպանության լիազորված պետական մարմինը պարտավոր է բնակչությանը ժամանակին և ստույգ տեղեկություններ հաղորդել շրջակա միջավայրի վիճակի մասին»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Հիմունքների 14 հոդվածում.

առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը կանխարգելելու նպատակով քաղաքաշինական, տնտեսական և այլ գործունեության վերաբերյալ նախագծերը պետք է ունենան էկոլոգիական հիմնավորում, որոնք պատվիրատուն մինչև նախագծերի հաստատումը ներկայացնում է բնության պահպանության լիազորված պետական մարմնին».

հանել երկրորդ մասը:

 

ՀՈԴՎԱԾ 4. Հիմունքների 16 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 16. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

 Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը պետության կողմից անցկացվող պարտադիր գործունեություն է, որի նպատակն է կանխորոշել, կանխարգելել կամ նվազագույնի հասցնել հայեցակարգերը և նախատեսվող տնտեսական, սոցիալական և այլ գործունեությունները (կառուցում, վերակառուցում, ընդլայնում, տեխնիկական վերազինում, լուծարում և այլն), որոնք ունեն վտանգավոր ազդեցություն շրջակա միջավայրի վրա:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունն անց է կացվում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»:

 

ՀՈԴՎԱԾ 5. Հիմունքներից հանել 17 հոդվածը:

 

ՀՈԴՎԱԾ 6. Հիմունքների 25 հոդվածի երկրորդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Այդ բույսերը և կենդանիները գիտական նպատակներով աճեցնելու, վերարտադրելու, ինչպես նաև մարդկանց կյանքին վտանգ սպառնալու դեպքում կենդանիներ որսալու թույլտվության կարգը սահմանվում է բնության պահպանության լիազորված պետական մարմնի կողմից»:

 

ՀՈԴՎԱԾ 7. Հիմունքներում «բնության պահպանության պետական կոմիտեի» բառերը փոխարինել «բնության պահպանության լիազորված պետական մարմնի» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

25 ապրիլի 1996 թ.

ՀՕ-48

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան