Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-38
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.1996-01.01.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1996/5-6 հոդ.60, ՀՀ 27.03.96/58
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.03.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.03.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
4 մարտի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնային դրույքաչափը սահմանել 80.000 դրամ:

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 60.000 դրամ:

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնային դրույքաչափը սահմանել 46.000 դրամ:

 

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի, նախարարի, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի մշտական անդամի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամի, վճռաբեկ (գերագույն) դատարանի նախագահի, գլխավոր դատախազի, Երևանի քաղաքապետի, մարզպետի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 40.000 դրամ:

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալի լրավճարը սահմանել 2.000 դրամ:

 

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի գումարը սահմանել 5.000 դրամ:

 

Հոդված 7. Վճռաբեկ (գերագույն) դատարանի անդամի պաշտոնային դրույքաչափը սահմանել 38.000 դրամ:

 

Հոդված 8. Քաղաքային, շրջանային, քաղաքի շրջանային ժողովրդական դատարանների նախագահների, տնտեսական դատարանի նախագահի (Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական արբիտրի), զինվորական դատարանների նախագահների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 36.000 դրամ:

Քաղաքային, շրջանային, քաղաքի շրջանային ժողովրդական դատարանների դատավորների, տնտեսական դատարանի դատավորի (պետական արբիտրի), զինվորական դատարանների դատավորների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 34.000 դրամ:

 

Հոդված 9. Սույն օրենքով չսահմանված գործադիր իշխանության հանրապետական և տարածքային մարմինների ղեկավար աշխատողների, դատախազության, վճռաբեկ (գերագույն) դատարանի, տնտեսական դատարանի (պետական արբիտրաժի), զինվորական դատարանի ու ժողովրդական դատարանների աշխատողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով նշանակվող բյուջետային և այլ հիմնարկների ղեկավար աշխատողների ու մասնագետների պաշտոնային դրույքաչափերը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից սահմանված կարգով:

Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների և մյուս աշխատողների պաշտոնային դրույքաչափերը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից սահմանված կարգով:

 

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմերի, Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը` ապահովելով նույնանման պաշտոնների միջև դրույքաչափերի համապատասխանությունը:

 

Հոդված 11. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1992 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, ինչպես նաև իշխանության տեղական մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման կարգի և պաշտոնային համապատասխանության մասին» որոշումը:

 

Հոդված 12. Սույն օրենքը կիրարկել հրապարակմանը հաջորդող ամսվա 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

23 մարտի 1996 թ.

ՀՕ-38