ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 2020 թվականի N 123-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1084-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի N 69-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1084-Ա որոշման հավելվածի՝
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «ՀՀ կրթության և գիտության» բառերը փոխարինել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով,
բ. «Վ. Բուդումյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Նարինե Խաչատուրյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ» բառերով.
2) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Ս. Կարախանյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի խորհրդական» բառերը փոխարինել «Ա. Հովհաննիսյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարի և գծանկարի ամբիոնի դասախոս» բառերով.
3) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. փետրվարի 3 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թ. փետրվարի 3-ի N 123-Ա որոշման |
«Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. սեպտեմբերի 26-ի N 1084-Ա որոշման |
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Թ. Աբգարյան |
- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Կերպարվեստ» | |
Տ. Գրիգորյան |
- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Դիզայն» | |
Ս. Կարապետյան |
- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Դիզայն» | |
Ա. Հախվերդյան |
- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Դիզայն» | |
Մ. Մակյան |
- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի | |
Մ. Մուսաելյան |
- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|