ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2019 թվականի N 1927-Ա
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 423-րդ հոդվածի 1-ին մասով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության միջև 2019 թվականի մայիսի 10-ին կնքված «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» պայմանագրում և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մարտի 14-ի N 238-Լ որոշման 2-րդ կետի համաձայն կնքված համաձայնագրերում փոփոխություններ կատարելու միջոցով «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպությանը ներել 2015-2019 թվականների Տեղեկատվական տեխնոլոգիաների ու ծառայությունների համաշխարհային ալյանսին (WITSA) երաշխիքային կանխավճարն իրականացնելու նպատակով պետության կողմից տրամադրված և դեռևս Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չվերադարձված 348,530.6 հազար դրամի չափով պայմանագրային պարտավորությունը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 27 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|