ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 փետրվարի 2020 թվականի N 130-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ-դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգն ու հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու մասին» N 1318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը՝
1) որոշման N 1 հավելվածի՝
ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ ենթակետով.
«9) unix timestamp՝ ժամանակը վայրկյանների տևողությամբ հաշվառելու միջոց, որտեղ հաշվարկն սկսվում է 1970 թվականի հունվարի 1-ից։»,
բ. 5-րդ կետի 1-ին ենթակետի «է» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է. SIM քարտով՝ նվազագույնը 3G կապուղիով վերադաս հարկային մարմնի տեղեկատվական համակարգին միանալու հնարավորություն, ինչպես նաև WIFI ցանցին և Ethernet-ին (համապատասխան փոխարկիչի միջոցով) միանալու հնարավորություն,»,
գ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. ՀԴՄ սարքը քանդելու (պատյանը բացելու) դեպքում պետք է իրականացվի ֆիսկալային ռեժիմի անջատում, սարքի գաղտնագրման բանալիների ջնջում և ՀԴՄ սարքի պատյանը փակելու դեպքում առանց գաղտնագրման բանալիներ վերականգնող համապատասխան գործիքի հնարավոր չլինի գործարկել սարքը:»,
դ. 12-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) տոկոսային կամ գումարային զեղչի հաշվարկ.»,
ե. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Ֆիսկալային հիշողության մեջ գրանցվում է հետևյալ տեղեկատվությունը (ֆիսկալային տվյալներ)`
Գրառման տեսակը |
Նկարագրությունը |
Ձևաչափը |
ՀԴՄ գրանցում |
r:<time> | |
ՀԴՄ գրանցում |
Գրանցման ժամը unix timestamp տեսքով |
<time> |
ՀԴՄ-ն կիրառող հարկ վճարողի հաշվառման համարը |
<tin> | |
ՀԴՄ-ի գրանցման համարը |
<crn> | |
ՀԴՄ գործարանային համարը |
<serial> | |
ՀԴՄ ապաակտիվացում |
c: | |
ՀԴՄ ապաակտիվացում |
ՀԴՄ ապաակտիվացման ժամը unix timestamp տեսքով |
<time> |
ՀԴՄ-ն կիրառող հարկ վճարողի հաշվառման համարը |
<tin> | |
ՀԴՄ գրանցման համարը |
<crn> | |
ՀԴՄ գործարանային համարը |
<serial> | |
Բաժնի ստեղծում |
nd: | |
Բաժնի ստեղծում |
Բաժնի ստեղծման ժամը unix timestamp տեսքով |
<time> |
Տվյալ բաժնի համարը |
<departmentld> | |
Հարկման տեսակի նույնականացման համարը |
<taxMode> | |
ՀԴՄ վաճառքի կտրոնի տպում |
p:<time> | |
ՀԴՄ վաճառքի կտրոնի տպում |
Կտրոնի տպման ժամը unix timestamp տեսքով |
<time> |
ՀԴՄ կտրոնի համարը |
<id> | |
ՀԴՄ կտրոնի ֆիսկալ համարը |
<lottery-info> | |
{<dId> |
<receipt-info> | |
Բաժնի նույնականացման համարը |
<dld> | |
Ընդհանուր գումարը տվյալ բաժնում՝ ներառյալ ԱԱՀ |
<totalWithTax> | |
Ընդհանուր ԱԱՀ գումարը տվյալ բաժնում |
<tax> | |
Կտրոնի վերադարձ |
p:<time> | |
Կտրոնի վերադարձ |
Կտրոնի տպման ժամը unix timestamp տեսքով |
<time> |
Վերադարձվող կտրոնի համարը |
<id> | |
Վերադարձի կտրոնի համարը |
<tin> | |
ՀԴՄ գրանցման համար |
<crn> | |
Համաժամանակեցում |
s:<time> | |
Համաժամանակեցում |
Համաժամանակեցման ժամը unix timestamp տեսքով |
<time> |
1- եթե համաժամանակեցումը հաջողվել է |
<status> | |
0- եթե համաժամանակեցումը չի հաջողվել |
2) որոշման N 3 հավելվածի՝
ա. 15-րդ կետը «որն» բառից հետո լրացնել «առավելագույնը 3 ժամվա ընթացքում» բառերով,
բ. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Սպասարկման կենտրոնն իրավասու ղեկավար անձի կողմից ՀԴՄ-ի անսարքության մասին տեղեկանալուց հետո Երևան քաղաքում 24 ժամվա ընթացքում, իսկ մարզերում 72 ժամվա ընթացքում ստուգում է անսարք ՀԴՄ-ն և անհրաժեշտության դեպքում ՀԴՄ կիրառող կազմակերպության ղեկավարի կամ պատասխանատու անձի հետ կազմում է ՀԴՄ-ն անսարք լինելու վերաբերյալ ակտ: ՀԴՄ կիրառողի պահանջով սպասարկման կենտրոնը Երևան քաղաքում 24 ժամվա ընթացքում, իսկ մարզերում 72 ժամվա ընթացքում ՀԴՄ կիրառողին տրամադրում է ժամանակավոր օգտագործման ՀԴՄ վերանորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածի համար, իսկ ՀԴՄ սարքի վերանորոգման անհնարինության մասին ակտ կազմելուց հետո՝ առավելագույնը 10 աշխատանքային օր ժամկետով:»,
գ. 20-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. փետրվարի 10 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|