Գլխավոր տեղեկություն
Համար
N 72-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.02.05/8(1563) Հոդ.37
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.01.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունվարի 2020 թվականի N 72-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի «Էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը և էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը հաստատելու մասին» N 534-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10. Էլեկտրոնային աճուրդով (այսուհետ` աճուրդ) գնումների կատարման և ընտրված մասնակցի հետ պայմանագրի կնքման ժամանակ գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգով նախատեսված կարգավորումները, հաշվի առնելով, որ հրավերով նախատեսվում է նաև, որ՝

1) աճուրդի ընդհանուր տևողությունը սահմանվում է 30 րոպե: Աճուրդի ընթացքում կատարվող յուրաքանչյուր քայլի արդյունքում նվազեցվող գումարը չպետք է պակաս լինի աճուրդն սկսելու պահին ներկայացված նվազագույն գնային առաջարկի մեկ տոկոսից: Եթե աճուրդի ընդհանուր տևողության ընթացքում որևէ քայլ կատարելու պահից հաշված 5-րդ րոպեն լրանալը չի կատարվում նոր քայլ, ապա աճուրդը համարվում է ամփոփված, և վերջին քայլը կատարած մասնակիցը համարվում է առաջին տեղը զբաղեցրած մասնակից.

2) եթե առաջին տեղը զբաղեցրած մասնակցի հայտը գնահատվում է բավարար, ապա վերջինս հայտարարվում է ընտրված մասնակից, իսկ մյուս մասնակիցների հայտերը մերժվում են: Առաջին տեղը զբաղեցրած մասնակցի հայտն անբավարար գնահատվելու դեպքում գնման ընթացակարգը օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիման վրա հայտարարվում է չկայացած.

3) աճուրդն ամփոփվելու պահին, եթե մասնակիցների ներկայացրած գները գերազանցում են տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար գնման հայտով սահմանված գինը, գնման ընթացակարգը օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա հայտարարվում է չկայացած:».

2) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Աճուրդը սկսվում է հայտերը ներկայացնելու ժամկետը լրանալուն հաջորդող օրը՝ հրավերով սահմանված ժամին:».

3) 16-րդ կետում «11-րդ կետի 2-րդ ենթակետով» բառերը փոխարինել «10-րդ կետի 1-ին ենթակետով» բառերով.

4) ուժը կորցրած ճանաչել 11-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ և 26-րդ կետերը:

2. Սահմանել, որ սույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սկսած և դեռևս չավարտված գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. հունվարի 30

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան