Գլխավոր տեղեկություն
Համար
N 70-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.01.2020-02.07.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.01.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.01.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունվարի 2020 թվականի N 70-Ա

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԳՐԻԳՈՐ ԲԵԶԻՐԳԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԴՐԵՅ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մինչև ուսումնառության ավարտը՝ 2021 թվականի ձմեռային զորակոչը, տալ տարկետում հետևյալ անձանց՝

1) Գրիգոր Վահանի Բեզիրգանյանին (ծնվ.՝ 03.08.1998 թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Շիրազի փ., շ. 50, բն. 30, Մյունխենի տեխնիկական համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 8-րդ կետ.

2) Անդրեյ Մելքոնի Զաքարյանին (ծնվ.՝ 12.05.1999 թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Շինարարների փ. 28, բն. 41, Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. հունվարի 30

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.07.2021, N 1093-Ա 02.07.2021, N 70-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան