Գլխավոր տեղեկություն
Համար
N 1966-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.27/102(1555) Հոդ.1279
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2019 թվականի N 1966-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 170-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 531-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 170-Ն որոշման`

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Սահմանել, որ հիմնարկի կողմից մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը կնքված և դեռևս գործողության մեջ գտնվող պայմանագրերը կշարունակեն իրականացվել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից։».

2) 3-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

3) 4-րդ կետի «, իսկ դեբիտորական և կրեդիտորական պարտքերը փոխանցել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը։» բառերը փոխարինել «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին, իսկ դեբիտորական և կրեդիտորական պարտքերը փոխանցել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 27

Երևան