Գլխավոր տեղեկություն
Համար
N 1953-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.27/101(1554) Հոդ.1277
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2019 թվականի N 1953-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի «Ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի վերանայման պլանավորման ծրագիրը հաստատելու մասին» N 1015-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 14-րդ կետը.

2) հավելվածի 2-րդ, 7-րդ, 24-րդ և 32-րդ կետերի «Իրավական ակտի վերանայման վերջնաժամկետը» 6-րդ սյունակում «2020 թ.» բառերը փոխարինել «2022 թ.» բառերով, իսկ 18-րդ և 20-րդ կետերի «Իրավական ակտի վերանայման վերջնաժամկետը» 6-րդ սյունակում «2019 թ.» բառերը փոխարինել «2020 թ.» բառերով.

3) հավելվածի 16-րդ կետի «Իրավական ակտի վերանայման վերջնաժամկետը» 6-րդ սյունակում «2019 թ.» բառերը փոխարինել «2023 թ.» բառերով, իսկ «Իրավական ակտի նախագիծը վերանայելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը» 5-րդ սյունակում «ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն» բառերը՝ «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» բառերով.

4) հավելվածի «Ֆինանսավորման աղբյուրը» 7-րդ սյունակի բոլոր կետերում «պետական բյուջե, դրամաշնորհներ, միջազգային դոնոր կազմակերպություններ» բառերը փոխարինել «պետական բյուջե և օրենքով չարգելված այլ աղբյուրներ» բառերով.

5) հավելվածի 2-րդ, 7-րդ, 13-րդ և 24-րդ կետերում «տնտեսական զարգացման և ներդրումների» և «բնապահպանության» բառերը համապատասխանաբար փոխարինել «էկոնոմիկայի» և «շրջակա միջավայրի» բառերով, իսկ 13-րդ կետից հանել «ՀՀ կառավարությանն առընթեր» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 27

Երևան