Գլխավոր տեղեկություն
Համար
N 56-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.01.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.01.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.02.2005

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

«2» փետրվարի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունվարի 2005 թվականի N 56-Ա

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում մշակված հայկական երկաթուղու 5-ամյա գործարար ծրագրում ներառված հայկական երկաթուղու համակարգի զարգացման և ֆինանսական կանխատեսումների ընդհանուր մոդելի վերաբերյալ առաջարկությունները, մասնավորապես, «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության շարժակազմի որոշ մասի վերանորոգման աննպատակահարմարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` շահագործման ռեսուրսներն սպառած, տեխնիկապես անբավարար վիճակում գտնվող էլեկտրաքարշերի` 20 միավոր (այդ թվում` «ՎԼ 10» մակնիշի` 13, «ՎԼ 8» մակնիշի` 7), ջերմաքարշերի` 30 միավոր (այդ թվում` «ՉՄԷ 3» մակնիշի` 21 , «2ՏԷ-10Մ» մակնիշի` 2, «ՏԳՄ-4» մակնիշի` 3, «ՏԳՄ- 23» մակնիշի` 1 , «ՏԳՄ- 6Ա» մակնիշի` 2, «ՏԷՄ-2» մակնիշի` 1), բեռնատար վագոնների` 1334 միավոր (այդ թվում` փակ վագոն` 260, հարթակային վագոն` 120, կիսավագոն` 80, տակառագլանային վագոն` 10, սառնախցիկային վագոն` 32, այլ տեսակի վագոններ` 832) և ուղևորատար վագոնների` 31 միավոր, անհատույց օտարումը Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության:

(1-ին կետը փոփ. 26.12.19 N 1934-Ա)

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` օտարումից առաջացած ֆինանսական միջոցների 20 տոկոսը տրամադրել «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը` հիմնական միջոցների վերազինման նպատակով օգտագործելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
  վարչապետ
 

Ա. Մարգարյան


2005 թ. հունվարի 26
    Երևան